Լրահոս
Օրվա լրահոսը

Վանում 30 օր ժամկետով արգելվել է ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը

Փետրվար 28,2018 15:08

Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը:

Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները:

Արգելքը ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 28-ից:

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը նահանգում խաղաղության պահպանումը, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովումն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728