Օրվա լրահոսը
Դիլիջան-Սեւան թունելում զգուշացնող կոչը ինչո՞ւ է միայն ռուսերեն հնչում
Նախկինում այն հնչել է նաեւ անգլերեն
Հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է. «Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։ Ուստիեւ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ «Համակարգչում, համակարգչային
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները: Ամփոփիչ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։ Ամփոփման
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
Մարտի 20-ից հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ: Այցի նպատակն է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և փոխգործակցության հետագա ուղիների
Վոլոդյա Ավետիսյան. «Այս իշխանությունները հայեցի չեն, պետականամետ չեն»
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին ելույթ ունեցավ Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանը: «Այս իշխանությունները ժողովրդին հասցրել են թշվառության, քանի որ հայեցի չեն, պետականամետ չեն…Ասում են նստացույց մի արեք, ասում ենք` պետություն ենք կորցնում, ասում են ձեր գործը չի…»,-հայտարարեց նա: Նրա խոսքերով. «ՀՀՇ-ականների մեծ մասը կոմունիստական գործակալներ են, իսկ մաքուր մարդիկ վաղուց դուրս
Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ
«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ. առաջադրվել են մեղադրանքներ
«Ծռերից» մեկի եղբայրը երիտասարդներին կոչ արեց տեր կանգնել երկրին
Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին հանդես եկավ նաեւ Դավիթ Եղիազարյանը, որը «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի եղբայրն էր: «Ազատ անկախ Հայաստանին հասնելու համար պետք է ստեղծել նոր համակարգ, որը հիմնականում պետք է ստեղծել երիտասարդության շնորհիվ… Ցավոք, Հայաստանում կա մթնոլորտ, որի պատճառով իշխանությունը ստորացրել է ժողովրդին, մինչդեռ իշխանությունը պետք է ծառայեր ժողովրդին»: Նա
«Իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու». Սերժ Սարգսյանի հռետորական հարցը Վազգեն Մանուկյանին
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ
Ալբերտ Բաղդասարյան. «Սվիտալսկու աչքերին փառ կքաշեն»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ երեք նախագահներ են փոխվել ու գնալով Հայաստանում կյանքն ավելի է վատացել: Նրա խոսքով, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է մեկ-երկու տարի ղեկավարելով Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հերթական ժամկետին, Ալբերտ Բաղդասարյանն
Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանը մարտի 1-ի շահառու է, Քոչարյանը` պատասխանատու»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Պետրոս Մակեյանը եւս անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ու Գեւորգ Սաֆարյանի դատավարությանը: Նրա ձեւակերպմամբ, ստալինյան ոճով են այլախոհների նկատմամբ գործողություններ իրականացվում: «Հայաստանում չկա արդարադատություն, կա վրեժխնդրություն տղաների նկատմամբ: Դա բացատրվում է մեկ բանով. Ժիրայրի տեսակից վախենում են: Ժիրայրը բացահայտվեց հողերը հանձնելու մտադրությունը, ինչը չէին
«Մենք կարեւորում ենք երիտասարդների ներուժի ճիշտ ուղղորդումը մեր երկրի զարգացման գործում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարեւորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող
Արմեն Հովհաննիսյան. «Խիյարը չի կարող ամեն ձեւով չաճել»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը ողջունեց Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանին. «Վոլոդյայի նման մարդկանց շնորհիվ է մեր երկիրը գոյատեւում, շնորհակալ ենք նման մարդկանցից»: Ապա հավելեց. «Մենք պետք է կարողանանք վերջապես մեր տան գլխին նստած հրեշից հրաժարվել: 20 տարի մեր համբերությունը,
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը
Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ: ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձևի
Կարապետ Ռուբինյան. «Սերժ Սարգսյանը Հիսուս Քրիստոսն է, թե՞ Հուլիոս Կեսարը»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ Ճակատը հիմնադրվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով: Նախատեսված է քննարկել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-ից սկսվող շուրջօրյա գործողությունների ծրագիրը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Լոնդոնում
Մարտի 22-ին Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկրի ներկայացուցիչ, ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը: Արմեն Լիլոյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և պատմությունը՝ ընդգծելով այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են Ֆրակոֆոնիային Հայաստանի
Թամար Հովհաննիսյան. «Փտած, հանցագործ համակարգը պետք է վերափոխվի»
Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ Ճակատը հիմնադրվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով: Նախատեսված է քննարկել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-ից սկսվող շուրջօրյա գործողությունների ծրագիրը։ Չնայած իրազեկումներին, հանրահավաքը սակավամարդ էր:
«Ոչ-ոք չի հարցնում՝ ինչպե՞ս եղավ, որ ես հուլիսի 21-ին գնացի Խորենացի, իսկ հաջորդ օրը ՊՊԾ գնդի դռները բացվեցին լրագրողների առաջ». Փաշինյան
«Խոսակցության օբյեկտը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ ես ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,-ասում է պատգամավորը
Հոգեբուժարաններում արձանագրված խախտումներն անվիճելի են. ՄԻՊ
Պարզաբանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին առնչվող հրապարակման կապակցությամբ
Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երկրորդ օդային փառատոնը
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը: Նրա խոսքով՝ այսօր՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում
«Մեզ միայնակ չեն թողել». Նիկոլ Փաշինյան
«Դաշինքում փոխադարձ հարգանքի մթնոլորտ է տիրում: Ցանկացած պահի կոնսենսուսը կարող է մեր միջեւ վերականգնվել»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
20 րոպեում՝ 5 բեռնատար․ տխուր պատկեր վարչապետի փայփայած փողոցում (Տեսանյութ,ֆոտոշարք)
Մի քանի օր է ՝սոցցանցերում գյումրեցի օգտատերերի կողմից լուսանկարներ են հրապարակվում ու մտահոգություններ հնչում առ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրով վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցի սալիկները ճաքում են, որոշ հատվածներում էլ ջարդվել են։ Այս փաստը ֆիքսել է նաև Գյումրու քաղաքապետարանը․ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը լուսանկարների մի մեծ հավաքածու ունի
Զարուհի Փոստանջյանը պահանջում է վերացնել քրեական գործ չհարուցելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 23.03.2018թ. Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու 16 փետրվար 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտԱ. Ոսկանյանի որոշման դեմ Բողոք Համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին
«Այդ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած» է լինելու». Փաշինյան
«Քրեական օրենսգրքում նախագահի կարգավիճակն ապօրինի ձեւով պահելու մասին հոդված կա: Եթե որեւէ մեկը նախագահի կարգավիճակ չունի եւ նման գործողություններ է կատարում, համարվում է հանցագործ»:
Շնորհանդես. «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ»
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի տուն թանգարանում մարտի 22-ին մանկական գրքի շնորհանդես էր։ «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ» գիրքը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար։ Նկարազարդ էջերը ընթերցողին կուղեկցեն տարվա եղանակներով և հնարավորություն կտան գտնել փոքրիկ գաղտնիքներ։ Երեխաները ցուցադրեցին մի քանի մատնախաղ գրքից։ Թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Ասատրյանը հյուրընկալել էր «Դեղին Արտույտ» մանկապարտեզին։
Լուսաձորի կեղծ հավաքարարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Ապօրինությունը տեղի է ունեցել նախկին համայնքապետի օրոք
Ֆրանսիայում ահաբեկչության հետևանքով կա 2 զոհ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատանդներ վերցնելիս հանցագործն իրեն անվանել է «Իսլամական պետության մարտիկ»:
«Ուզում եմ՝ կայքը դառնա հայ դրամատուրգների տունը». Կարինե Խոդիկյան
«Բյուրոկրատ» գրախանութում կայացավ Tatron-drama.am կայքի շնորհանդեսը
«18+» ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ անցկացնելով` գցել են գետնին ու ծեծել
Հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է քննվում «18+» ակումբի դիմաց տեղի ունեցած խուլիգանության և ոստիկանների կողմից բռնություն գործադրելու մեկ այլ դեպքի վերաբերյալ:
Արա Գոչունյանը, Ռոպեր Հատեճյանը եւ այլք՝ Արամ Աթեշյանին կից խորհրդակցական մարմնում
Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արքեպսկ. Աթէշեանի տնօրինութեամբ՝ երէկուան դրութեամբ Պատրիարքական Աթոռէն ներս վերակազմուեցաւ խորհրդակցական մարմին մը։ Տասնամեակներու նախընթացներու հիման վրայ, վերջին տարիներու ակամայ ընդհատումէն վերջ, Նորին Սրբազնութեան կարգադրութեամբ վերահաստատուեցաւ Խորհրդակցական մարմինը, որ կը բաղկանայ 12 անդամէ։ Նկատի ունենալով Պատրիարքական Աթոռին դիմագրաւած մարտահրաւէրները, Խորհրդակցական մարմինը պաշտօնի կոչուած է՝ որպէսզի մեր ժողովուրդի ընդհանուր տրամադրութիւնները


















































