Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաձորի կեղծ հավաքարարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Մարտ 23,2018 17:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 23-ին ոստիկանության Իջեւանի բաժնում քրեական գործ է հարուցվել համայնքի բյուջեից գումար ստացած, բայց փաստացի չաշխատած հավաքարարի գործով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»): Ապօրինությունը տեղի է ունեցել Lուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:

Մեր տեղեկություններով`Լուսաձորի համայնքապետարանում կատարված անօրինականությունները մեկ անձով կամ դրվագով չեն սահմանափակվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: