Օրվա լրահոսը
«Հայաստանին իբր Խոջալույում կոտորած կազմակերպելու մեջ միջազգային կառույցների կողմից մեղադրելու հայտարարությունները թուրք-ադրբեջանա-գեբելսյան հերթական կեղծիքն են». Էդուարդ Շարմազանով
Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի արած հայտարարությունը, թե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են իբր Խոջալու բնակավայրում Հայաստանի կողմից իրականացված կոտորածը, որ կա Ադրբեջանի տարածքի օկուպացում եւ ադրբեջանական տարածքները վերադարձնելու հարց: «Տեղյակ եմ, որ Թուրքիայի վարչապետը Բաքվում խոսել է թուրք-ադրբեջանական
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ուկրաինա
Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով կմեկնի Ուկրաինայի հայոց թեմ` մարտի 17-ին Դնեպրի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով: Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մարտի 16-ին Կիևում կկատարվի նաև թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն
Լավրովը վայր է ընկել. (Տեսանյութ)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» ֆորումի ժամանակ ընկել է: Լավրովի ոտքը սայթաքել է, և նա ծնկի է եկել: «Լավ է, որ աստիճանների վրա ընկա, և ոչ թե դիվանագիտական ճակատում»,- կատակել է նա: https://www.youtube.com/watch?v=kd4LVWJ5mH0
«Իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ». Զարուհի Փոստանջյան
Նրա խոսքով, եթե յուրաքանչյուրն իր տեղում ընդվզի, ապա բռնակալական համակարգը չի կարողանան դիմակայել. Փոստանջյանի ուղերձը
«Երբ հայտնի լինի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում, այդ ժամանակ կխոսենք». Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ Վազգեն Սարգսյանի անվամբ փողոցն անվանափոխելու նախաձեռնությանը «Ազատության հրապարակը միայն դիտարկել որպես բողոքի կենտրոն, ճիշտ չէ, Փաշինյանի պայքարն ինձ համար հայտնի չէ, ես չգիտեմ՝ ինչի համար է նա պայքարում, հետեւաբար, պետք է կրկնեմ, որ խնդիրը քաղաքական միավորների միասնության մասին չէ, խնդիրը մեր ազգի միացման մասին է մեկ գաղափարի շուրջ: Երբ հայտնի լինի,
Էդուարդ Շարմազանով. «Մարտի 11-ի ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն կրում է մեր բնակչության վստահությունը»
Տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ: Ամփոփելով ավագանու ընտրությունները՝ պարոն Շարմազանովը նշեց. «Ավագանու ընտրություններ տեղի են ունեցել 16 համայնքներում: 106 թեկնածուից 55 թեկնածու ընտրվել է հանրապետական կուսակցությունից՝ 51,9 տոկոսը հանրապետականներ են, մեկ թեկնածու ընտրվել է «Բարգավաճ Հայաստանից», մեկը՝ ՀՅԴ-ից, իսկ մնացած 49-ը անկուսակցական են: Այսինքն` ամրագրում ենք,
«Սահակ Մինասյանը գիտի, որ իրեն էլ կազատեն ու իր հեռանալուց առաջ ուզում է մեզ պատժել»․ Հովհաննես Խորիկյան
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր աշխատանքից ազատել են Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին, որոնք մոտ մեկ տարի բարձրաձայնում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Հովհաննես Խորիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես մեր աշխատանքից ազատվելը կապում եմ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ Ազգային ժողովի կրթության և գիտության
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Շիրակի պետական համալսարան
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ՀՀ ԱԺ նախագահին եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հասցեագրված դիմումների հիման վրա մարտի 14-ին վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ հանձնաժողովի անդամներ Կարինե Աճեմյանը, Իվետա Տոնոյանը, Արման Սաղաթելյանը եւ Արարատ Միրզոյանն այցելել են համալսարան: Այցի նպատակն էր անդրադառնալ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում
Հատուցում եւս 6 զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.03.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 6 զոհված զինծառայողների ընտանիքների: Այսօր շարքային զինծառայողներ Հայկ Ռազմիկի Քալանթարյանի եւ Գրիգոր Կարապետի Եղոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ: 13.03.2018թ.-ին կայացած Խորհրդի նիստի ժամանակ Հիմնադրամի Խորհուրդը քննարկեց 4 զինծառայողների
Լույս է տեսել Արմեն Պետրոսյանի 10-րդ գիրքը
Մարտի 15-ին «Հայ Գիրք» գրախանութում Արմեն Պետրոսյանի «Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքի շնորհանդեսն էր: Արմեն Պետրոսյանը ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան մատենադարանի գիտաշխատող է: Նա 10 գրքի և 250 գիտական և գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվել են նաև այլ լեզուներով: Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսպես ներկայացրեց գրողին. «Ես մի քիչ
Կոռուպցիոն ռիսկերն՝ «առանց ծնողի խնամքի մնացած երեխա» ճանաչելու գործընթացում. (Տեսանյութ)
Հետազոտությամբ բացահայտվում են երեխաներին մանկատանը թողնելու կամ խնամքից հրաժարվելու գործընթացում կոռուպցիոն ռիսկերը
Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում
Մարտի 13-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղյակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնված գանձ» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Lուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային ժառանգությունը։ Միջոցառումը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30 ամյակին, կազմակեպվել էր Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համատեղ ջանքերով: Հանդիսությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների և
Հայտնի լեհ դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը
«Շատ կցանկանայի դուդուկն ավելի մոտիկից ճանաչել, գիտեմ՝ այն հայկական արմատներ ունի», մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց լեհ հռչակավոր դիրիժոր Անտոնի Վիթը: Գրեմմիի, Էմմիի, Կաննի մրցանակակիր հայտնի դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մարտի 16-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ժամանակ կհնչեն Մոցարտ ու Բրուկներ: «Ընդամենը երկուսուկես տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ
«Սանահին» վանական համալիրի տարածքում հուղարկավորություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Միջնորդագիր է ներկայացվել՝ առանձնակի արժեք ունեցող հուշարձանների պահպանությունը պատշաճ իրականացնելու վերաբերյալ
«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Դեսին Շարպիո քաղաքում
Մարտի 12-ին Ֆրանսիայի Ռոն Ալպ-Օվերն շրջանի Դեսին Շարպիո քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։ Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Դեսին Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանը, Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման
Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգտոնում
Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ եւ կոնգրեսականներ) կարեւորագույն ուղերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված եւ հետեւողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության եւ պետականություն կերտելու ազգային, քաղաքական եւ իրավական հիմնավորումների եւ այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին: Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին
«Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելը, կամ մեկ այլ անձի վարչապետ լինել-չլինելը չի լուծելու խնդիրը». Փոստանջյան
«Անուն, ազգանունները կարող են փոխվել, բայց մեր կյանքում որեւէ բան չի փոխվի». Զարուհի Փոստանջյան
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի
«Չե՛ն մարսելու, վատ անակնկալ ունեմ թե՛ Սահակ Մինասյանի և թե՛ Լևոն Մկրտչյանի համար»․ Գագիկ Համբարյան
Այսօր աշխատանքից ազատել են Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին, որոնք մոտ մեկ տարի բարձրաձայնում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Որպես աշխատանքից ազատման հիմք՝ մեջբերվում է ՇՊՀ գիտական խորհրդի արձանագրությունն ու ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումը (տես փաստաթղթում): Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․
«Հայ եւ ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կարեւորությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովում մարտի 14-ին աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարեւորվել է երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Համատեղ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը (Տեսանյութ)
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական
«ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված»
ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարին
Ի պատասխան դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին
Հարց. 1. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի: Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր,
Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Օդեսայում
Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղաղության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Օդեսայում
Պացիենտից նույնականացման քարտ չի պահանջվում
2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։ ՀՀ առողջապահության նախարարություն
350 հազար եվրոյանոց ծրագիր Եվրամիությունից․ կհաջողվի՞ կանխել արտագաղթն Ամասիայից
Ինչպես հայտնի է` Եվրամիությունը պատրաստվում է մեկ միլիոն եվրոյի ներդրում կատարել Ամասիայում բրդի վերամշակման ոլորտում։ Ըստ այդ ծրագրի, հիմնվելու է արտադրամաս, որտեղ բրդից թելեր են ստանալու, Ամասիայի միավորված 10 գյուղերում էլ զարգացնելու են գորգագործությունը։ Շիրակի մարզպետարանի ֆեսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվության համաձայն, ծրագրի ֆինանսավորումը կազմում է 350 հազար եվրո, որից 100 հազարը կծախսվի բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք
«Ալյանս Եվրասիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վստահությունը չարաշահելով, խարդախությամբ քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին: Տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել «Ալյանս Եվրասիա» ՍՊ ընկերության կողմից հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Ըստ հաղորդումների՝ «Ալյանս Եվրասիա»
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը շեշտադրել է օտար լեզվով հայ գրականություն հրատարակելու ծրագիրը
Այս տարի առաջին անգամ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է: Հիմնական շեշտադրմամբ ներկայացվում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը: ՀՀ մշակույթի նախարարություն

















































