Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հայտնի լինի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում, այդ ժամանակ կխոսենք». Փոստանջյան

Մարտ 15,2018 22:45

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ Վազգեն Սարգսյանի անվամբ փողոցն անվանափոխելու նախաձեռնությանը

«Ազատության հրապարակը միայն դիտարկել որպես բողոքի կենտրոն, ճիշտ չէ, Փաշինյանի պայքարն ինձ համար հայտնի չէ, ես չգիտեմ՝ ինչի համար է նա պայքարում, հետեւաբար, պետք է կրկնեմ, որ խնդիրը քաղաքական միավորների միասնության մասին չէ, խնդիրը մեր ազգի միացման մասին է մեկ գաղափարի շուրջ: Երբ հայտնի լինի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում, այդ ժամանակ կխոսենք: Մենք մերժում ենք այս 25 տարվա բռնապետությունը, չունենք քաղաքական կառուցվածք»,- այսօր լրագրողներին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է միանա Նիկոլ Փաշինյանի պայքարին Ազատության հրապարակում, եթե նա որոշի Ելքից միայնակ հրապարակ դուրս գալ պայքարի:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան փողոցն վերանվանելու նախաձեռնությանը՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Երեւանում երկու փողոց կա Վազգեն Սարգսյանի անվամբ, եւ մեկը կարող է զիջել մեզ համար կարեւոր քաղաքացուն, որը նաեւ քաղաքակրթություն է տարածել աշխարհով մեկ, այդ իրավունքն ունենք ու պետք է իրացնենք»:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 1-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի, առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ՝ հիմնավորմամբ, որ Վուդրո Վիլսոնը առավել հայտնի է Սևրի դաշնագրից բխող՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի իր Իրավարար վճռով, որով անկախ Հայաստանին էր վերամիավորվում Արևմտյան Հայաստանի շուրջ 90 հազար քառակուսի կմ տարածք՝ դեպի ծով ելքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031