Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ». Զարուհի Փոստանջյան

Մարտ 15,2018 23:07

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր կուսակցության մեկ ամյակի առիթով հրավիրվածներին հիշեցրեց, որ պատահաբար չեն ընտրել մարտի 15-ը որպես կուսակցության հիմնադրման օր:

«Այսօրը նաեւ խորհրդանշական է, այսօր Սողոմոն Թեհլերյանը կատարեց իր գործողությունն ու հենց այնպես չէր կատարում, կատարում էր մեր բոլորի անունից, նրա հետ էին մեր ազգի բոլոր ազատատենչ ու արդար պահանջ ունեցող հատվածները: Այսօր նույնպես արդարության ու ազատության պահանջն ենք մեր առջեւ դրել, ինչը ենթադրում է պայքար, պայքար ոչ միայն արտաքին, այլեւ ներքին թշնամու դեմ: Մեր ներքին թշնամին այսօրվա բռնապետությունն է, եթե այս բռնակալությունը չտապալենք, չենք կարող հասնել մեր բաղձալի արդարությանը»,- ասաց Փոստանջյանը:

Նա կարծիք հայտնեց, որ երկար ժամանակ բաց ենք թողել մեր իրավունքները ճանաչելու հնարավորությունը, եւ այդ բաց թողնված ժամանակը մեզ համար դարձել է չարիք. «Իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ, քաղաքական լուծումները ներառում են ապամոնտաժում այս բռնակալական համակարգի: Սա հնարավոր է, որովհետեւ 30 տարի առաջ, երբ գաղափարի շուրջ համախմբվեցինք, տապալեցինք ավելի կուռ բռնակալական համակարգ, որը խորհրդային միություն էր կոչվում»:

Նրա խոսքով, եթե յուրաքանչյուրն իր տեղում ընդվզի, ապա բռնակալական համակարգը չի կարողանան դիմակայել. «Սա է մեր հիմնական, քաղաքական ուղերձը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031