Օրվա լրահոսը
Միքայել սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով․ «Ակնհայտ անօրինական որոշում է, դուք ի վիճակի չեք այս գործով օրինականություն իրականացնել»
«Պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, եւ այդ հիմքով կալանքից ազատելու միջնորդությունը հիմնավոր չէ, ենթակա է մերժման»,- ասաց դատավորը։
«Դատավոր Դավթյանը իրավունքը ստորադասեց քաղաքական գործընթացներին. հարցազրույցում ո՞նց կոչ տեսավ»․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան․ «55 օրից ավելի կալանավորված անձին միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար ասել, որ ևս երկու ամսով պետք է շարունակվի այդ կալանքը․․․ Իրավունքը, միևնույն է, գերակայելու է։ Համանման մոտեցում վստահաբար ունի նաև Սամվել Կարապետյանը»։
Ծառայության մեկնած զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին
Մհեր Գրիգորյանը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական
«Բարձրաստիճան հոգեւորականին նման կերպ մեկուսացնելը մենք գնահատում ենք որպես ազատ խոսքի դեմ պայքար, նաեւ՝ խոշտանգում»․ Արա Զոհրաբյան
Արա Զոհրաբյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Չի կարող կալանքը որպես խափանման միջոց կիրառվել, որովհետեւ դրա հիմքերն ուղղակի չկան»։
Հրապարակվել է Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ
Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնական հանդեսը՝ Federal Register-ը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։ Տեքստում մասնավորապես նշվում է, թե 907-րդ բանաձևի կասեցումը կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար, և թե այն չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման
«Կաթողիկոսին թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Միքայել սրբազանին»․ փաստաբան
Նա նշեց, որ մերժման համար որեւէ պատճառ չկար, իսկ կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։
«Համոզված եմ, որ ՄԻԵԴ-ին հետաքրքիր են լինելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի այլ ներկայացուցիչների գրառումները»․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը տեղեկացրեց՝ ՄԻԵԴ-ի հետ կոմունիկացիաներ են տարվում։
«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ Գեւորգ Աջապահյանով չդիմել, բնակչության 99%-ն ինձ ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»
Դատավորը հարցրեց Միքայել սրբազանին․ «Առողջական խնդիրներ ունե՞ք»։ «Առողջական խնդիրներ ունեմ, բաց դրանք խնդիր չեն այս պահին»,- արձագանքեց Աջապահյանը։
Ավինյանի հոր շինարարության վայրը նախարարության ենթակայության տարածքում չէ, ՇՄՆ-ն որևէ իրավասություն կամ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացում. պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» վերտառությամբ հրապարակման՝ պարզաբանում ենք հետևյալը․ Հրապարակման մեջ տեղ գտած պնդումը, թե «Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը», կրում է մանիպուլյատիվ բնույթ։ Նման ձևակերպումը մոլորեցնում է
ՄեդիաԱնազատությունն Ադրբեջանում. «Գեղարդ»
Հաշվեհարդար ու բռնություն «Գեղարդ» հիմնադրամ. Իլհամալիևյան վարչակարգը տիրապետում է խոսքի և մամուլի ազատության սահմանափակման լայն գործիքակազմի։ Լրատվականների արգելքից, հասանելիության սահմանափակումներից բացի՝ մամուլի անազատության արտահայտման դրսևորումներից են լրագրողների ձերբակալություններն ու վերջիններիս հանդեպ ֆիզիկական բռնություններն ու հետպնդումները։ Ադրբեջանում գործում է լրագրողների հանդեպ բռնությունների իրացման երկու հիմնական մեխանիզմ՝ ուղղակի ֆիզիկական բռնություն և պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից լրատվականների
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը գրառմամբ «հակազդել» տերմինն էր օգտագործում, շնորհավորում եմ՝ հակազդեցիք․ Վարդեւանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման մասին
Փաստաբանը մտահոգություն հայտնեց՝ ամեն գնով Սամվել Կարապետյանին ուզում են կալանքի տակ պահել։
Պռոշյանում «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն: Նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեկ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով: Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չի
Երևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն
News.am. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Եվրասիական միջկառավարական խորհրդի 43-րդ նիստը կկայանա օգոստոսի 15-ին։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Միության անդամ երկրների վարչապետները, բացառությամբ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, որի ներկայությունը հատկապես կարևոր է Զանգեզուրի միջանցքի հետ կապված հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո։ Ենթադրվում է, որ դրա երթուղին կանցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Հայ-ադրբեջանական խաղաղության պատրանքը. Responsiblestatecraft.org
Սպիտակ տան «խաղաղության համաձայնագիրը» արտացոլում է Բաքվի ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ, այլ ոչ թե հանրությանը վաճառվող հավասարակշռված փոխզիջում։ Թարգմանաբար ներկայացնում ենք Quincy Institute for Responsible Statecraft-ին պատկանող Responsible Statecraft–ը համացանցային մատենաշարում Բրյուսելում բնակվող արտաքին քաղաքականության փորձագետ է և Քուինսի ինստիտուտի գիտաշխատող Էլդար Մամեդովի հոդվածը: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած դիվանագիտական փոթորիկը, որը գագաթնակետին հասավ
Պուտինն ու Թրամփը հնարավոր է քննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև երթուղու վերահսկողության հարցը. Վոդոլացկին
«Ազատություն». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Ալյասկայում այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կարող են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու նկատմամբ վերահսկողության հարցը, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեությունը Հայաստանում․ Անիտա Հիփեր
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը (EUMA) կշարունակի գործել, իսկ դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Առաքելության մանդատը ներառում է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում իրավիճակի մոնիթորինգը», – հիշեցրել է Հիփերը և ընդգծել, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև
Արցախը՝ կայսերական մտածողության զոհ. Արա Այվազյան
Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։
Ալիևն AZAL-ի ինքնաթիռի կործանումը միտումնավոր հարձակում չի համարում
Ադրբեջանը 2024 թ. դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News-ի հետ զրույցում։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն պահանջում է մեղքի պաշտոնական ընդունում, մեղավորների պատժում և լիարժեք փոխհատուցում։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում
Աբբաս Արաղչի. «Հայ պաշտոնյաները մեզ ասել են, որ Իրանի կարմիր գծերը կհարգվեն»
Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի մասին, ասել է, թե Հարավային Կովկասում ճանապարհների հետ տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար: Ըստ նրա՝ երբ սկսվել է «Զանգեզուրի» մասին քննարկումը, խոսք է գնացել հայկական Սյունիքի մարզը Ադրբեջանի կողմից գրավվելու եւ 5-10 կմ լայնությամբ միջանցք
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Oգոստոսի 17-20-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ
«Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան լավ է իր համար, ապա, իհարկե, մենք աջակցում ենք». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ եկող շաբաթ կայցելի Հայաստան, ապա՝ Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Խոսելով TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» մասին, Օվերչուկը նշել է. «Մենք քննարկում ենք այդ հարցը։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան լավ է իր համար, ապա, իհարկե,
Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների. Հովիկ Ավանեսով
Արցախի ամբողջական բռնազավթումից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք
Երևանում ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վարորդները
Yandex Go-ում Սնունդ ծառայությունը գործարկել է Երևանի ռեստորաններ որոնելու բաժին
Երևանի բնակիչներն այժմ կարող են Yandex Go հավելվածում ընտրել սննդի հաստատություններ այցելությունների համար․ Սնունդ բաժնում գործարկվել է «Ո՞ւր գնալ» նոր ենթաբաժինը՝ քաղաքի վայրերի թեմատիկ ընտրանիով։ Ներկայում բաժնում հասանելի է տեղեկատվություն Երևանի ավելի քան 800 ռեստորանների և սրճարանների մասին։ «Ո՞ւր գնալ» բաժնում կարելի է գտնել վայրերի տարբերակներ, որոնք կազմվել են ինչպես նեյրոցանցի, այնպես էլ երևանցի գաստրո-փորձագետների
Կրիպտոարժույթը հայփ չէ, այլ նոր իրականություն
Հարցազրույց Գոռ Նահապետյանի հետ, MoneyFest դպրոցի փորձագետ Քանի որ աշխարհը գնալով ավելի է ինտեգրում թվային արժույթները տնտեսական համակարգում, Հայաստանը աստիճանաբար ձևավորում է իր ռազմավարությունը կրիպտոարժույթների նկատմամբ։ Ի՞նչ է սպասում շուկային առաջիկա տարիներին։ Ինչպե՞ս կարելի է անվտանգ ներդրումներ կատարել կրիպտոակտիվներում և ինչու՞ է ֆինանսական գրագիտությունը այս ոլորտում դարձել անհրաժեշտություն։ Այս մասին մենք զրուցեցինք կրիպտոարժույթների փորձագետ, MoneyFest Armenia
Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Արաղչի
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին. 🔹«Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։ 🔹ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ
Ի՞նչ է ասել Հայկ Հարությունյանը Սաշա Աֆյանի մասին մարտի 1-ի վերաբերյալ իր ցուցմունքում. «Ժողովուրդ»
«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը հայտարարեց, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Սակայն տարիներ անց ամեն բան փոխվեց։ Այսօր դատախազությունը հայտնեց, որ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի
Նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան. Դավիթ Անանյան
Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։
Բա մե՞նք, ում իրավունքներն անտեսելու հաշվին, փորձում եք խաղաղություն հաստատել, փորձում եք փրկել մնացածը. Տիգրան Պետրոսյան
Մի՞թե կարելի չէր մեկ հանդիպում կազմակերպել, մի խումբ արցախցիների հետ հանդիպել, զրուցել, արցախցու դարդը հասկանալ, ցույց տալ, որ անտեսված չենք…