Օրվա լրահոսը
Հակառակորդի կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։ 05.02.2016թ.՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը: Երկրորդ
ՄԻՊ թեկնածուն որեւէ չափանիշով չի համապատասխանում շարադրված սկզբունքներին. «Ժողովուրդ»
Կարեն Անդրեսայանի հրաժարականը մի նոր գլխացավանքի առարկա է դարձել, քանի որ ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակության կողմից հեղինակություն ունեցող մարդ փնտրել՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու համար։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարոդ է լինել։ Նշենք, որ ըստ Մարդու իրավունքների
Ճշմարտութեան վայրկեանը. Asbarez
Սահմանադրական հանրաքուէն արմատական փոփոխութիւններու ամբողջ համակարգ մը կեանքի կոչեց Հայաստանի պետական կեանքին նոր որակ տալու յստակ առաջադրութեամբ։ Եւ սակայն երկրի իշխանական թևի ելոյթներն ու պահուածքը յստակ ոչինչ կ՚ըսեն այս մասին։ Ոչ ոք կ՚աճապարէ մեր պետականութեան այս նոր դարագլուխը արժանաւորապէս նշելու. զայն ոգևորութեամբ շեփորելու. զայն դրօշի վերածելու։ Սահմանադրութիւնը երկրի տնօրէն օրէնքն է, որ կը գործէ գերաստիճան
Պավել Սաֆարյանը վերահաստատում է՝ անցած տարվա բյուջեն թերակատարվել է մոտ 80 մլրդ. դրամով. «Ժողովուրդ»
Ի դեպ, ես ասել եմ, որ սա նախնական թիվ է, որը վերջնական պաշտոնապես կհրապարակվի մայիսին։
Սամվել Կարապետյան. «Մեկ ազգ մեկ եկեղեցի», նման ապուշությունները ազգակործան են ուղղակի. «Հայկական ժամանակ»
«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, ու եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին… ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»։ Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութին պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարգարիտ Եսայան եւ Արթուր Սաքունց
Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Բանավեճի թեման է լինելու Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը:
Օրգանիզմի գերսառեցումը եւ գերտաքացումը` մաշկային հիվանդության պատճառ
Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններից է պիոդերմիան, որը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանց մաշկը եւ ամբողջ օրգանիզմը զգայուն է ստաֆիլոկոկերի եւ ստրեպտոկոկերի հանդեպ: Այս հիվանդության պատճառները կարող են հանդիսանալ օրգանիզմի գերսառեցումը եւ գերտաքացումը, մաշկի մշտական կեղտոտումը, քրտնոտությունը, նյութափոխանակության խանգարումները, A եւ C վիտամինների անբավարարությունը, հյուծող քրոնիկական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը եւ այլն: Մաշկի
ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման խումբը սկսում է առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները
Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին: Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական
Պետրոս Մակեյան. «Հանրահավաքի առաջարկ անելու ենք Մարտի 1-ի բացահայտման հարցով շահագրգիռ ընդդիմադիր ուժերին». «Հայկական ժամանակ»
Ինչպես հայտնի է՝ ամեն տարի մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում Հայ ազգային կոնգրեսը։ Հունվարի 23-ի ՀԱԿ վարչության նիստում որոշվել է, որ այս անգամ հանրահավաքը անցկացվելու է ՀԺԿ-ի հետ։ Եթե Կոնգրեսը «Նոր Հայաստանի» հետ միասնական հանրահավաքի համաձայնություն չտա՝ ստացվում է, որ 2 ուժերը խանգարում են իրար։ Ի դեպ, երկուսն էլ դիմել են Երեւանի քաղաքապետարան՝
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման կարգը
Կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը (նպաստի գումարը) վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը): Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ,
EPDE-ն կեղծ է ճանաչել Հայաստանի սահմանադրական հանրաքվեի արդյունքները
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) 90 էջանոց վիճակագրական վերլուծություն է ներկայացրել 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի՝ հանրաքվեն չի համապատասխանում Եվրախորհրդի Հանրաքվեների անցկացման լավ պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով (Code of Good Practice on Referendums) սահմանված նորմերին: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «պաշտոնական արդյունքները միանգամայն պարտադրված են ու կեղծված և չեն արտացոլում Հայաստանի
ՄԻՊ թեկնածուն խելոք-մելոք, սուսուփուս աշխատող փոխնախարար է եղել. «Հրապարակ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ Արման Թաթոյանին վաղուց է ճանաչում եւ ճանաչում է որպես լավ իրավաբան։ Իսկ որքանո՞վ է իրատեսական, որ իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուն, եթե իսկապես ընտրվի, որեւէ կերպ կաշկանդված չի լինի եւ կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը։ Նահապետյանն այսպես պատասխանեց. «Ի՞նչ կաշկանդման մասին
Իշխանության ռենտգեն պատկերը. «Ժամանակ»
Հանրապետական կուսակցության գործկոմի նիստը երեկ էլ որևէ պատասխան չի տվել ՀՅԴ-ի հետ հնարավոր կոալիցիայի կամ այսպես ասած համագործակցության ձևաչափի ձևի և չափի վերաբերյալ: ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք չեն շտապում, որևէ մեկին ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն որևէ ժամկետ չեն ասել, և հավանաբար ամեն ինչ պարզ կլինի մոտ տասը օրերի ընթացքում: ՀՅԴ-ական
Իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ
Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական
Ինտելեկտի, ռեսուրսի, վարկանիշի դեֆիցիտ ունեցող ՀՀԿ-ին ՀՅԴ-ն նոր շունչ է հաղորդելու. «Հրապարակ»
Հայ ավանդական կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է կարողացել 100-ամյակի միջով գրեթե անփորձանք անցնել եւ պահպանել նախկին հզորության որոշակի մասը։ Սա այն կուսակցությունն է, որի գոյության հետ է կապվում մեր առաջին հանրապետությունը։ Սա նաեւ այն կուսակցությունն է, որը 90-ականներին հալածվեց իշխանության կողմից, սակայն կարողացավ բանտերի ու փորձությունների միջով անցնել ու չոչնչանալ։ Սա նաեւ այն կուսակցությունն է, որն
Միացյալ Նահանգների Կոնգրեսում անհանգստացած են Թուրքիայի ժողովրդավարության մակարդակով. «Ամերիկայի Ձայն»
Ժողովրդավարական սկզբունքների դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները ոչ միայն վտանգում են Թուրքիային եւ հարեւան երկրներին, այլեւ վնասում են Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտնել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նեյթ Շենքանը: «Երկրի ներսում քրդական շարժումը ճնշելու Թուրքիայի կառավարության փորձերն ուղղված են ոչ միայն Թուրքիայի ներսում խաղաղության հաստատման դեմ, այլեւ՝ Սիրիայում եւ
Ամեն ինչ «քվոտավորված է»
Եթե ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը 2017 թվականի, ասենք, մարտին հայտարարեին այն մասին, որ ընտրությունների գնում են դաշինքով, դա շատ նորմալ կլիներ: Եթե այդ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով որոշակի ձայներ, կազմեին իշխանական կոալիցիա, դա նույնպես կտեղավորվեր սովորական քաղաքական գործընթացի շրջանակներում: Բայց երբ հիմա` ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, ՀՅԴ-ին տրվում են նախարարական եւ մարզպետական պորտֆելներ,
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Արթուր Սաքունց
Վաղը՝ ժամը 11-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Բանավեճի թեման է լինելու Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք
«Հանրության ընկալմամբ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է». իրավապաշտպան
Օրեր առաջ Գյումրու քաղաքացիներին անհանգստացրած հարբած ռուս զինծառայողի ու Վալերի Պերմյակովի միջեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նմանություններ չի փորձում գտնել: «Խնդիրն այն է, որ հանրության ընկալման, ենթագիտակցության մեջ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է: Նման դրսեւորումները հանրային գիտակցության մեջ ամրապնդում են, որ ռազմաբազան իրապես վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին: Ռուսական բազայում իրավիճակը՝ կարգապահության, պատասխանատվության, ռազմական տեսակետից ուղղակի
ՄԻՊ-ի` ՀՀԿ-ի թեկնածուն ժամանակին աշխատել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին համարում է պրոֆեսիոնալ: «Արման Թաթոյանի հետ աշխատել ենք, նա նախորդ նախարարի ժամանակվանից էր դեռ աշխատում եւ հենց կոնկրետ խոշտանգումների ձեւակերպման, այն քրեականացնելու ուղղությամբ էր աշխատում: Ինքը ժամանակին օմբուդսմենի գրասենյակում է աշխատել: Նորմալ եմ նայում նրա առաջադրմանը, բայց եւ հասկանում եմ, որ
Քաղցկեղ չունենալու համար երեխային կրծքով մի՛ կերակրեք 5-6 տարի. կուրծքն իզուր հոգնեցնել պետք չի
«Քաղցկեղը դատավճիռ չէ». այս թեմայով այսօր Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում հետաքրքիր դասախոսություն կարդաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կազմակերպած հանրային իրազեկման արշավի ժամանակ: Նա պատմեց, որ տարիներ առաջ երկմտում էին՝ ասե՞լ, թե՞ չասել հիվանդին, որ ունի քաղցկեղ, որովհետեւ գիտեին, որ գործ ունեն մահվան դատապարտված մարդու հետ, իսկ հիմա
«ՀՅԴ-ի հետ համագործակցության հիմքում պաշտոնների բաժանումը չէ». Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ավելի քան երկու ժամ տեւած նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ մանրամասն քննարկել են նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցերը եւ դա էր պատճառը, որ նիստը երկար տեւեց: «Ձեզ պետք է հիասթափեցնեմ, այսօր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված վերջնական որեւէ հարց չենք քննարկել: Քննարկումները շարունակվում են: Եկող
Ինչպես է քաղցկեղը գլխիվայր շուռ տվել կյանքը, Անի Հայկունին՝ քաղցկեղի դեմ իր պայքարի մասին (Տեսանյութ)
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է եւ այդ առիթով «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ –ն Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր հանրային իրազեկման արշավ: Միջոցառման ընթացքում քաղցկեղ ունեցող մի երիտասարդ աղջիկ՝ Անի Հայկունին պատմեց, թե ինչպես է ինքը պայքարում քաղցկեղի դեմ եւ ինչպես է քաղցկեղը գլխիվայր շուռ տվել իր կյանքը: Նրա մոտ ընդամենը մի
Խա՞ղ, թե՞ փորձություն. մարդկային կախվածությունը՝ որպես խաղադրույք
Խաղամոլությունն աշխարհի ու խաղի չափ հին է, առաջին զառերը հնէաբանները դեռևս Եգիպտոսում են հայտնաբերել, սակայն, ի ուրախություն եգիպտացիների, նրանց այն ժամանակ խորթ էին համակարգչային խաղադրույքներն ու, հետևաբար, «օնլայն խաղամոլությունը»: Համացանցի ծննդից հետո փոփոխության է ենթարկվել նաև խաղերի աշխարհը: Խաղամոլները, իրականության զգացումը վիրտուալ աշխարհում ավելի շատ կորցնելու հետևանքով, սկսել են ավելի արագ դատարկել իրենց գրպանները, հոգեբանների
Արթուր Սաքունցն ընդդեմ ՀՔԾ-ի գործով երրորդ կողմ ներգրավվեց գլխավոր դատախազությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՔԾ-ի գործով այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես երրորդ կողմ ներգրավվել գլխավոր դատախազությանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝ հիմնավոր կասկած հայտնելով այն