Օրվա լրահոսը
Սասուն Պասկեւիչյանը նախանշում է փրկության բանաձեւը
Հոգեւոր Հայաստանի այսօր հրավիրված համահայկական համաժողովում ներկայացվեց ՀԱՅՔ նախագիծը՝ գործնական հիմքի վրա դնելու փորձ անելով համայն հայության փաստացի նոր տիպի ու որակի երկիր կայացնելու հրամայականը: Համաժողովն սկսվելուց առաջ Aravot.am-ը զրուցեց ճանաչված երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ, որի համար ամենասոսկալին անորոշությունն է: «Ես ընդհանրապես Հայաստանի գոյությունը պայմանավորում եմ միայն ու միայն սփյուռքով: Այս առումով ես սփյուռքահայ բառը
Ստեփանավանում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում թույլ ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների
Լարսում ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Դրանք նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Անցկացվեց Սամբոյի պատանեկան հուշամրցաշար
2016թ. դեկտեմբերի 4-ին «Աշխատանք» մարզապալատում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարը՝ մասնակցությամբ Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի և Երևանի շուրջ 250 պատանի մարզիկ-մարզուհիների: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
«Հոգեւոր Հայաստան» հիմնադիր հավաքի ուղերձը` «Հայք» համահայկական խորհրդաժողովին
«Հոգեւոր Հայաստանի» հրավիրած համահայկական խորհրդաժողովը ստեղծված իրավիճակը գնահատելով պատմական բացառիկ հնարավորություն, իր կամքն ու վճռականությունն է հայտնում՝ նախաձեռնել ու գործնական հիմքի վրա դնել համայն հայության փաստացի նոր տիպի ու որակի երկիր կայացնելու հրամայականը, վերականգնելով Մեծ եղեռնի հետեւանքով ամբողջական կյանքով ապրելու մեր ժողովրդի խախտված կենսական իրավունքը: Մեր աննախադեպ անկմանը ի հակակշիռ, մեզնից պահանջվում է խիզախման, ճեղքում
Աշխատանքներ են տարվում Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը բացելու ուղղությամբ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 4-ին շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։ Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե
Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրինագիծ. երեխաներին խլելո՞ւ, թե՞ բռնությունը կանխարգելելու միջոց
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի նախագծի մասին այս օրերին ասվեց հնարավոր ամեն ինչ՝ դրա անհրաժեշտությունից մինչև դավադրությունների տեսությանը հարիր «երեխաներին ընտանիքներից խլելու» մեղադրանքներ, սակայն թե իրականում ինչո՞ւ է այն նախաձեռնվել և Հայաստանն ունի արդյոք օրենսդրական նման կարգավորման անհրաժեշտություն, գրեթե չխոսվեց։ «Ընդհանուր առմամբ Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք, ընտանիքում մեծացնելու քաղաքականությունը,
Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի և Արթիկի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման
Նոր զարգացումներ`Գևորգ Սարգսյանի (Ջունգլ) գործով
Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 28.11.2016թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարտան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի և Արթիկի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Լարսի անցակետը փակ է. մոտակայքում տեղադրված են ժամանակավոր կացարաններ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ: Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ: Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հվ.
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած, Սարավան-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված
Իսպանական տորտիլյա
Իսպանական ցանկացած սրճարանում իսպանական տորտիլյան (չշփոթենք մեքսիկական տորտիլյայի հետ, որը բարակ խմորով հացն է՝ ցորենի կամ եգիպտացորենի ալյուրով)՝ կարտոֆիլով ձվածեղը կամ օմլետը, իր մշտական տեղն ունի ինչպես առավոտյան՝ արագ նախաճաշի, այնպես էլ ճաշին եւ ընթրիքին՝ տապասի տեսքով: Իսպանացիներն այն ուտում են թե տաք, թե գոլ եւ թե լրիվ սառած վիճակում: Այս մատչելի, արագ եւ հեշտ
Կոռուպցիայի և կաշառակերության կանխարգելման և աստիճանական վերացման բանաձևը
Կաշառակերությունն ու կոռուպցիան աշխարհում ամենահաճախ հնչող տերմիններից են, որոնց վերաբերյալ եղել են և կան տարաբնույթ ձևակերպումներ ու մոտեցումներ, սակայն միևնույն է, դրանք հստակ սահմանումներ չունեն, այդ իսկ պատճառով կփորձենք պայմանականորեն ձևակերպել դրանց բովանդակային իմաստները և ասելիքը կառուցենք այդ կերպ ձևակերպված իմաստների հենքի վրա: Կոռուպցիան համակարգված բնույթ կրող գործընթաց է, որի պարագայում համակարգի բոլոր կողմերը՝ տվողները
Թե ինչպես Թրամփը հաղթեց Քլինթոնին
Ավարտվեցին ԱՄՆ նախագահի ընտրությունները: Ինչպես չէր սպասվում, հաղթեց Դոնալդ Թրամփը: Այս անգամ Ահարոն Ադիբեկյանն ու բոլորը կարծես թե սխալվեցին: Չափից ավելի ինքնավստահ Թրամփի ինքնավստահությունը շարունակություն ունեցավ: Երեւի միայն ինքն էր հավատում, որ կհաղթի: Բայց իր հավատն էնքան ուժեղ էր, որ որոշիչ նշանակություն ունեցավ: ԱՄՆ-ում, ինչպես միշտ, պարտված թեկնածուն շնորհավորեց հաղթողին: Հաղթանակից ընդամենը րոպեներ անց: Որովհետեւ
Քարաթափում` Գորիս – Կապան ավտոճանապարհին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կիլոմետրում՝ Գորիս – Կապան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 100 խմ ծավալով: Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել
Լարսի անցակետը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Վանաձոր-Ստեփանավան 15-ից 17-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան, Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի
Հակառակորդը կիրառել է ականանետեր և նռնականետեր
Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/
Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և
Մեղրիի ճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին: Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում: Նշված
Վարչապետը մասնակցել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկմանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan»
Վրաերթ Եղվարդի խճուղում
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Զեկույց՝ 2015 թ. ձմեռային եւ 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում են 2015 թ.-ի ձմեռային (2014 թ. դեկտեմբեր – 2015 թ.-ի հունվար-փետրվար) և 2016 թ.-ի ամառային (մայիս-հուլիս ամիսներ) զորակոչերի ժամանակահատվածում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները: Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ տարբեր մարզերի բնակավայրերի, մասնավորապես` Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Երևան քաղաքի և արտերկրից
Ձնաբուք` Գեղարքունիքի մարզում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում առկա է ձնաբուք, իսկ Կոտայքի մարզում տեղում է
«Սասնա ծռեր»-ի հարազատների հայտարարությունը
Այսօր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների խորհրդաժողով, որի արդյունքում վերջիններս հանդես եկան կոչ-հայտարարությամբ. Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի` պետականությունը կործանող ու ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են լինելության ծանրագույն ճգնաժամի մեջ: Համայն հայության
Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը
Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների ցնծալի տոնը: Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սրբազան Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Ս. Պատարագի ընթացքում հայրապետական հանդիսավոր
«Իշխանությունը համաձայնվել է, որ Ծառուկյանը վերադառնա, նա կատարելու է Կարեն Դեմիրճյանի դերը». Ավետիք Իշխանյան
Այդ խնդրելը հենց այնպես չի լինում: Երբեք ժողովուրդը հանկարծ չի գնում ինչ-որ մեկին խնդրում, այդ խնդրելը կազմակերպվում է: Ես վստահ եմ, այսօրվա ԲՀԿ-ի նիստի խնդրանքը կազմակերպված է եղել: Հետո պիտի ասեն՝ դե որ խնդրում են, հո ես ժողովրդին անտեր չե՞մ թողնելու: Սա ինձ համար լրիվ պարզ է:
«Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկխոսություն». ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ առաջին անգամ նոր ձևաչափով ծրագիր է անցկացվել
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է նախադեպը չունեցող ծրագիր: Առաջին անգամ նոր ձևաչափով անցկացվող ծրագիրը կրել է «Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկխոսություն» խորագիրը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Աննա Մկրտչյանը: Նախաձեռնության հիմնական նպատակն էր ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում ձևավորել երկխոսություն Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների միջև` որպես
«Այնպիսի մարդիկ են քաղաքական դաշտում հայտնվել, որ Ծառուկյանը ոչ կխանգարի, ոչ էլ կօգնի». Արաբոյի Մանվել
Այսօր քաղաքական դաշտը ոչ մեկը ոչ կարող է օգնել, ոչ էլ կարող է խանգարել, որովհետեւ այնպես է ավերված, տակնուվրա արված: Այսօր ով ում բարեկամն է, ով ինչ կարող է անել՝ շատ դժվար է ասել: Կարող են համախմբվել ավելի շատ ոչ թե անձի շուրջ, այլ՝ ֆինանսի շուրջ: Որտեղ կա ֆինանս՝ այնտեղ կարող են հավաքվել կուսակցությունները, անհատները:


















































