Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը հիմնանորոգում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

Փետրվար 05,2016 11:16

Երեւան, 05 փետրվարի, 2016թ.: Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: 1939թ. հիմնված դպրոցում ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաեւ հանրակրթական կրթություն:

Դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը կավարտվի 2016թ. ուսումնական տարվան ընդառաջ: Շենքի ուժեղացման, վերահատակագծման եւ արդիականացման արդյունքում 1973թ-ին կառուցված դպրոցն արդեն իսկ ունի նոր տանիք, դռներ եւ պատուհաններ, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության անվտանգության նոր համակարգեր:Կառուցվել են վերելակ, էվակուացիոն աստիճաններ, որոնց առկայության պայմաններում բազմաթիվ խնդիրներ կմնան անցյալում:

Tchaikovsky-Schhol-4

Դպրոցի կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է եւ համալրվել ճեմասրահներով: Վերակառուցվել է մարզադահլիճը: Հիմնանորոգման արդյունքում համերգային դահլիճը ձեռք է բերել բեմահարթակ եւ հարմարավետ պայմաններ թե’ երաժիշտ կատարողների եւ թե’ հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերը, ջութակահարների անսամբլը, երգչախմբումն ու ջազ-բենդն իրենց պարապմունքներն այսուհետ կանցկացնեն մասնագիտական սենյակներում:

Բակի բարեկարգման աշխատանքների ավարտին մուտքը դպրոց հնարավոր կդառնա նաեւ թեքահարթակներով, իսկ արդիականացված լուսավորությունը, տաղավարների ու նստարանների տեղադրումը ներքին բակում սաներին հնարավորություն կտա հաճելի ու հարմարավետ պայմաններում անցկացնել ժամանցը: Դպրոցի արտաքին հարթաքանդակը` հեղինակած ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից, ինչպես նաեւ ներքին հարթաքանդակն ու գունավոր վիտրաժը կշարունակեն զարդարել դպրոցի կենտրոնական մասնաշենքը:

G_3298

2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 75-ամյակը:
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ժառանգությամբ այս կրթօջախն իրավամբ անվանել է երաժիշտների դարբնոց: Այստեղ ուսանել են անվանի երաժիշտներ Էդուարդ Թադեւոսյանը, Ռուբեն Ալթունյանը, Վահրամ Սարաջեւը Ժան Տեր-Մերգերյանը, Լեւոն Չաուշյանը, Սերգեյ Սմբատյանը, Տիգրան Համասյանը, Արամ Թալալյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանը, Ստեփան Լուսիկյանը եւ այլ հանրաճանաչ անուններ, ովքեր մեր ազգային հպարտությունն են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Մնում է կրթական մակարդակն էլ բարձրացնեն անցյալ դարի 50-60 ական մակարդակին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29