Օրվա լրահոսը
«Արդեն Բոգոյին են «կպնում», ուրեմն հասել են Սամվել Ալեքսանյանին». Հրապարակ
Բոգոն վերջերս փոխել էր ազգանունը՝ պապենական Սիմոնյանը, նախընտրելով «դատախազական» Կոստանյանը։ Հիմա նա Ռուբեն Կոստանյան է, հավանաբար, հույս ուներ, որ այս նոր ազգանունով ավելի հեշտ կլինի հեռանալ երկրից։ Եվ այսպես, Ռուբեն Կոստանյանին ձերբակալել են ինքնիրավչության կասկածանքով։ Մեր տեղեկություններով, նա բռնություն է գործադրել անհայտ անձի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին։ Այդ օրն «Աստղիկ» ԲԿ էին
ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը` Վիգեն Սարգսյանի հովանավորյալ. «Ժողովուրդ»
«ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը: «Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից
Հայաստանի վրա ռուսական ազդեցության կոռուպցիան. «Ժամանակ»
Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումների հույսը մեղմ ասած՝ իրատեսական չէ, ինչի մասին վկայեց նաև ՌԴ նախագահ Պուտինի նախօրեին հնչեցված ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդի առաջ: Այդ ուղերձում բացակայում էր տնտեսական պաթոսը, փոխարենը Պուտինը բավականին զգալի կենտրոնացել էր ներքին ռեսուրսների վերակազմավորման, ներքին կառավարման արդյունավետության բարձրացման և այդ կարգի քայլերի վրա, ինչը հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունն իսկապես լուրջ
Լոռու մարզում 26-ամյա կին վարորդը վթարից հետո այրվել է ավտոմեքենայի մեջ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ
Արտահանման երկնիշ աճ`գրեթե զրոյական տնտեսական ակտիվության աճի ֆոնին. «Ազգ»
10 ամսում արտահանել ենք այնքան, որքան 2015-ին ամբողջ տարվա ընթացքում
Գործազրկության ցուցանիշը Հայաստանում ավելանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841: Թերեւս այս աճը կշարունակվի, որովհետեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է
ՀՀԿ կանոնադրական գերագույն մարմինը մնաց դակիչի դերում. «Ազգ»
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից հետո շատերը հիշեցին Ռուսաստանի Դաշնության երբեմնի վարչապետ Վիկտոր Չեռնոմերդինի նշանավոր ասույթներից մեկը` «Ինչ էլ որ անում ենք, վերջում ստացվում է ՍՄԿԿ»: Եվ իրոք, շռնդալից, զանգվածային այդ համագումարը բազմաթիվ առումներով հիշեցրեց Կոմկուսի կրեմլյան համագումարները, ընդամենը մի քանի տարբերություններով: Օրինակ` բեմի վրա, այսինքն նախագահությունում, ոչ մի կթվորուհի կամ խառատ չկար, եւ բացի
«Պատասխանում ենք, երբ կրակում են խաղաղ բնակիչների վրա». Տավուշի սահմանին նվազել է կրակոցների թիվը
Տավուշում 20 գյուղ հակառակորդի կրակային գոտում է
«Կարեն Կարապետյանի գործունեությունը ցույց տվեց, որ նա գործի մարդ է». Սերժ Սարգսյան. «168 ժամ»
«168 Ժամ» թերթի նախաձեռնած «Հարց Նախագահին» խորագրի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մեր առաջին հարցին։ Այն ներկայացնում ենք ստորև։ – Պարոն Նախագահ, ՀՀԿ համագումարում Դուք հայտարարեցիք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, փաստորեն, Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը պայմանավորում եք ընտրությունների արդյունքով։ Իսկ որքանո՞վ է նրա
Դեկտեմբերի 3-ին` քամու ուժգնացում
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, պոռթկումները մինչև 20-25 մ/վրկ:
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էսպես որ գնա՝ Վարչապետ Կարենը Շուտով կէժանացնի նաեւ պարենը:
Բուք` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն: Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության
Իրադրությունն առաջնագծում. իրավիճակը հանգիստ է
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1
Լյուստրացիա` կողմ եւ դեմ
Երեկ խորհրդարանում կրկին հնչեց «լյուստրացիա» բառը: Ի տարբերություն քաղաքական գործիչների, մեկնաբանների եւ ֆեյսբուքյան օգտատերերի ճնշող մեծամասնության՝ ես այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերում, չունեմ վերջնական ճշմարտությանը հավակնող տեսակետ: Պե՞տք է արդյոք Հայաստանում լյուստրացիա անցկացնել, թե՞ ոչ, ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշ է, ես ունեմ կասկածներ թե «այո»-ի եւ թե «ոչ»-ի դեպքում: Ո՞ր խորությամբ է պետք
Գյումրու քաղաքապետն «ավելորդ տաշի-տուշի» չի անելու
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի քննարկումը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ այս տարվա բյուջեն կկազմի 3 միլիարդ 165 միլիոն 500 հազար դրամ, իսկ պետությունից տրվող դոտացիան 1 միլիարդ 966 միլիոն 760 հազար դրամ է։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ թվարկելով կատարելիք աշխատանքները, ասաց, որ խնայողությամբ են ծախսելու բյուջեի
Սեքս-շոփերը Կովկասում. սեքսը կա, իսկ շոփը՝ ոչ. jam-news.net
Սեքս-խաղալիքների վաճառքն անընդունելի է. նման ընկալումը միավորում է Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը jam-news.net. Շատ զարգացած և նույնիսկ զարգացող երկրներում սեքս-շոփերը միգուցե և առօրեական երևույթ են, սակայն Հարավային Կովկասի համար դա դեռևս տաբու է: Լրագրողներ Գյունել Մովլուդը, Էդիտա Բադասյանն ու Նոնա Շահնազարյանն Ադրբեջանից, Հայաստանից ու Վրաստանից այդ հարցն ուսումնասիրել են Բի-Բի-Սիի համար դեռևս 2016թ-ի հունվարին: Փոփոխություններ
ԱլԳ երկրներում կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում
Եվրոպայի խորհուրդը Եվրահանձնաժողովի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կանանց քաղաքական ներգրավվածության աստիճանը: Հետազոտությունը պարզել է, որ չնայած ձևականորեն ընդունված է, որ կանայք ու տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասար կերպով կարող են մասնակցել քաղաքական կյանքին, այս ոլորում շարունակում են գերիշխող մնալ տղամարդիկ: Մասնավորապես, նշված
Թե ով է պատասխանատվության ենթարկվելու ապօրինության համար, կարող է որոշել ՀՀ վարչապետը
2016 թ. նոյեմբերի 8-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը տեղեկության հարցում էր հղել ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանին, կամենալով իմանալ, թե որտեղ եւ ինչ վիճակում են այն 63 հուշարձանները, որոնք 2012 թվականին կառավարության որոշմամբ «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա) Հայաստանի մարզերից տեղահանվեցին
«Մեր մանկության տանգոն» փլուզվում է․ մշակույթի նախարարը՝ հայտնի ֆիլմի շենքի փրկության մասին (Տեսանյութ)
Այսօր Գյումրի այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ թե գործնականում ի՞նչ կարող են անել Գյումրու պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման համար։ «Մենք համագործակցող ընկերությունների հետ միասին նախապատրաստում ենք մի ծրագիր, բովանդակություն ներշնչելու ծրագիր, պետք է վերականգնվեն արհեստագործական ընկերություններ, փոքրիկ հյուրանոցներ, սրճարաններ, կոշկակարի, դարբնոցի արհեստանոցներ, սրանք առայժմ վիրտուալ համակարգի մեջ, որպեսզի կարողանանք գտնել նվիրատուներ, մարդկանց,
Հյուսիս-արեւելյան սահմանագիծ. զինծառայողները՝ մարտական հերթափոխի գնալիս (ֆոտոշարք եւ տեսանյութ)
ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այսօր այցելել են ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագծի N զորամասերից մեկը, որտեղ զինծառայողները պատրաստվում էին մարտական հերթափոխի: Aravot.am-ի ֆոտոշարքը՝ Տավուշի մարզի N զորամասից: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձեւը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին Կոնգրեսի բանաձեւը: «Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործառույթ անվանումը կրող բանաձեւը, որն անցավ ձայների 99-Օ հարաբերությամբ, վերջնական հաստատման համար ուղարկվել է Սպիտակ տուն: Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ գործելիս` պիտի ունենա համապատասխան լծակներ: Այս մասին հայտարարել է Սենատի հանրապետական ղեկավար Միթչ ՄաքՔոնելը: Նրա խոսքերով, «պատժամիջոցները
Հրանուշ Հակոբյան. 25 տարին բավական չէ որպեսզի երկիրն իրավական դառնա, ժամանակ է հարկավոր
Ինչպես Ֆրանսայի Հայկական Կազմակերպությունները Կոորդինացնող Խորհրդի (CCAF France) մյուս կազմակերպությունները, Փարիզի ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կազմակերպությունը եւս, հրավիրված էր Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը, որ կայացավ նոյեմբեր 28-ին, Փարիզի Հայ Բարեգործական Միության սրահի մեջ: Տիկին նախարարը, հանդիպման սկզբում, նախ մանրամասն պատմեց Սփյուռքի նախարարության մինչեւ այսօր կատարած աշխատանքների մասին: Այնուհետեւ պատասխանեց ներկաների հարցերին, այդ թվում, նաեւ
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլը
Դեսպան Մկրտչյանն ավարտեց իր աշխատանքային այցը Ռիգա
Սենոր Հասրաթյան. «Պատերազմի մեջ գտնվող երկրի ռազմավարական շահն ավելի գերադասելի է, քան հրապարակայնությունը»
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես աշխարհի ցանկացած բանակում, մեր զինված ուժերում ևս հնարավոր չէ բացառել արտակարգ դեպքերն ու միջադեպերը: Բնական է նաև այդ ամենի մասին տեղեկանալու հասարակական պահանջը: Սակայն լինում են պահեր, երբ անհրաժեշտություն է առաջանում շրջանցել բնական համարվող նույն այդ հասարակական պահանջը, հատկապես, եթե խոսքը վերաբերում
Արցախի ՀԿ-ներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի արտահայտած մտքից
Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ Նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքից, որ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»: Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս
«Միայն ոստիկանության թղթերում երեւում է, որ Կիվիրյանին առնվազն 30 րոպե ավելի են պահել». Արամազդ Կիվիրյան
Ոստիկանությունն ընդդեմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցի քննությունը շարունակվում է
Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մարտունու, Ապարանի, Արտաշավանի, Մեղրու, Սիսիանի, Դիլիջանի, Սևանի և Եղեգնաձորի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -ից 100 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում
Կալանավորվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի
«ՀՀԿ-ն քաղաքապետ ունի, սակայն չի կարողանում կառավարել քաղաքը». ՔՊ փոխնախագահ
«Քաղաքացիական պայմանագրի և «Լուսավոր Հայաստանի» միջև երբևէ տարաձայնություններ չեն եղել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Նրա հավաստմամբ` պարզապես Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ունեցել Էդմոն Մարուքյանի նկատմամբ. «Մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Նա ասել է, որ Էդմոն Մարուքյանի հանդեպ չունի վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին»: Մինչդեռ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ


















































