Լրահոս
Օրվա լրահոսը

Իոսիֆ Կոբզոնը Գյումրիում քարոզեց «Սերժ Ազատիչին» ու երգեց նրա պատվին (ֆոտոշարք)

Փետրվար 02,2013 17:21

Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով այսօր Գյումրի էր ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա եղավ Պատվո բլուրում, ծաղիկներ դրեց ռուս զինվորների հիշատակին, այցելեց  նաև Երկրաշարժի զոհերի հուշարձանին: Իսկ Գյումու քաղաքապետարանում և «Հոկտեմբեր» կինոդահլիճում բառի իսկական իմաստով  Սերժ Սարգսյանի քարոզարշավն անցկացրեց`տեղական  իշխանություններին բացահայտ  հասկացնելով օգնել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ:

Բանը հասավ նրան, որ Գյումրու  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ իրենք սատարում են նախագահին, և որ Գյումրին ու Շիրակի մարզը քաղաքականապես ակտիվ  տեղանք է: Երաժիշտը  իր հերթին քարոզը սկսեց  բավականին հետաքրքիր ձևով, սկզբում խոսեց երիտասարդական խորհրդարանից`նշելով, որ երիտասարդությունը պետք է վստահի երկրի իշխանություններին, այնուհետ անցավ բուն թեմային:

Իսկ «Հոկտեմբեր» կինոդահլիճում Իոսիֆ Կոբզոնը մի քանի  երգեր կատարեց, որոնցից մեկը նվիրեց  Սերժ Ազատիչ Սարգսյանին: Նա ասաց, որ Հայաստանի  նախագահն մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքին, միչդեռ ինքը աշխատելով  Պետական դումայում զգում է, որ Ռուսաստանում քիչ ուշադրություն են  դարձնում  ազգային ու գյուղական մշակույթին:

Նա նաև ասեց, որ վերջին անգամ նրա հետ հանդիպելիս` ասել է` կտեսնվենք քո ինաուգուրացիային: Երաժիշտը «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր կատարումներով հիացրեց ներկաներին` մեծ հաղթանակ մաղթելով Հայաստանին և վերջում երգելով «День победы» երգը: Ի դեպ, ներկաներից մեկը կատակեց, թե Կոբզոնը երգացանկը խառնել է, հենց այդ երգը պիտի նվիրեր  Սերժ Սարգսյանին:

Երաժշտին մեծարեցին` նրան  պարգևատրելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալով ,  Գյումրվա մուշուրբա նվիրելով:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anna says:

    Էս մեդալները դարձան մեր ժողովրդի համար խախալիքներ, ում ասես չնվիրեցին, ասա Կաբզոնին շատ պետք էր այդ մեդալը, կամ Կաբզոնին շատ պետք է, թե Գյումրեցին ինչպես է հոգում իր հոգսերը. Լավ կլինի Պուտինի համար համերգներ տար, մեզ մեր անտաղանդ երգիչներն էլ բավական են, որոնք շուտով կսկեն նախագահի ու իշխանությունների գովքը անել.

  2. artashi says:

    Հետաքրքիր է ինչ կարծիք կունենար ճանաչված երգիչ Կոբզոնը, եթե տեսներ Գյումրու ինքնապղծված, կուսակցությունից կուսակցություն թռնող քաղաքապետի ճակատը: :Կոբզոնը , որ իմանար, որ սա Լենինի ասած քաղաքական էլ չէ, այլ փողոցային անբարոյականներից է, հաստատ դրա ներկայությամբ ընտրական թեման չէր բացի: Դիմավորողների մեջ քաղաքի գլխավոր ճարտարապետի, չէ ՛քաղաքը ՛՛քանդող-քանդակողի՛՛ ֆասոնը շատ գեղեցիկ ներդաշնակվել է ծախուների համապատկերի մեջ:

  3. Maxim says:

    Իոսիֆ Կաբզոնին,՝ ԳՅՈՒՄՐԻ հրավիրելը, արժե այնքան, որքան գումարով կարելի կլիներ ողջ
    գյումրեցի բնակարանի կարիգավորներին ապահովելը: Նա լավ գիտի իր արժեքը և բլորին է
    հայտնի, որ սս-ի հետ ընդհանուր է միայն մեկ բան, որի համար եկել է: Կարծում եմ տասնապատիկ
    էժան կլիներ, եթե նրա փոխարեն Բրազիլյաից մի մեծ ինքնաթիռ կիսամերկ, այսինքն,՝ ինտիմ
    տեղերը փետուրներով ծածկած կանայք բերեին, որոնք կարող էին առանց հացի ու ջրի, մինչև
    չնտրության օրը ձյան վրա պորտապար պարեին: Այդպիսի փորձ վաղուց կա, ինչու չօգտագործել:
    Ամոթ, հազար անգամ ամոթ նրանց օվքեր կողոպտելով ժողովրդին, օգտագործում են հենց իրենց դեմ: Եվ վերջապես, ուր է Շուշան Պետրոսյանը, իր գերմարդկային ֆիզիկական կարողություններով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728