Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կուրղինյան. «ԼՂ-ին չի սպառնում ադրբեջանական ագրեսիան, ԼՂ-ին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը»

Մայիս 27,2013 19:53

Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի դիտարկմամբ,  Արցախն աշխարհի միակ կետն է, որտեղ ինքը անկախության իրական արդյունքն է տեսել:

Այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շատ տպավորված է Արցախ կատարած այցով. «Այնտեղ հզոր ոգի կա»:

Kurginyan-3

Նա վստահեցրեց՝ Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը. «Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը, այդ ժամանակ Ղարաբաղը կհայտնվի դժվար իրավիճակում: Ոչ մի կողմ չի գնա պատերազմի»:

Քաղաքագետը նաեւ  կարծիք հայտնեց, որ ԼՂ շուրջ բանակցություններում կողմերը ոչնչի չեն հասնի, եթե շարունակեն բանակցել առանց Արցախի. «Արցախում անկախություն է հաստատված, եւ այդ գործընթացն անշրջելի է»:

Պարոն Կուրղինյանի գնահատմամբ, եթե ամերիկյան ուժերը չխառնեն, ապա Ադրբեջանը հարձակման քայլեր չի անի. «Ցանկացած փորձ խաղի մեջ կքաշի Թուրքիային, վերջինս էլ խաղի մեջ կներքաշի Իրանին: Ինչը լուրջ կոնֆլիկտ կառաջացնի, եւ ես չեմ կարծում, որ Ադրբեջանի էլիտան այդ քայլին կգնա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031