Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակից վերադարձավ թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգ Մանուկյանը. Հոռոմ գյուղում ցնծություն էր (Ֆոտոշարք)

Հուլիս 23,2016 17:59

Այսօր Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ցնծությամբ դիմավորել են  բանակից վերադարձող հերոսին՝  Գևորգ Մանուկյանին, որը քառօրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել էր թշնամու ուղղաթիռը: Թշնամին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 50 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբով հետախուզական ներթափանցման  փորձ էր կատարել Արցախի «Եղնիկներ» զորամասի վրա՝ ռմբակոծելով մեր  մարտական դիրքերը: Գևորգ Մանուկյանը նրանց առաջին իսկ փորձը կանխել էր. «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրից կրակ  էր բացել՝   խոցելով հակառակորդի ուղղաթիռը:

gyumri

ՀՀ ու ԼՂՀ նախագահների կողմից նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝  հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

goverorg-manukyan4

Հերոսը համագյուղացիներին ողջունելուց հետո  շտապել է գյուղի գերեզմանատուն՝ հարգանքի տուրքը մատուցելու  ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը  Արցախում զոհված իր  զինակից ընկերոջը՝ Տիգրան Պողոսյանին, որից հետո  ծաղիկներ է դրել  Արցախյան հերոսամարտում զոհված քաջորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանին:

gevorg-manukyan3 gevorg-manukyan2 gevorg-manukyan1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՋԱՐԻ ՀԵՐՈՍ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031