Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. Հայաստանը «Փոքրիկ Նոբելյան» մրցանակի հավակնորդ է

Ապրիլ 27,2017 20:20

Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակի հավակնորդ  դարձած  «Հայաստանի գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և «Փոքրիկ Նոբելյան» կոչվող մրցանակաբաշխության մասին խոսեցին Հայաստանի  գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի»  նախագահ Ռուզան Տոնոյանը:

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով Հայաստանը՝  նմանատիպ մրցանակաբաշխությունների մասնակցության  փորձ գրեթե չունի:

«Մանկագրության ոլորտը ամենափխրուններից է՝  հատկապես  թարգմանության և ճանաչման տեսանկյունից: Նախարարությունները պետք է աջակցեն և հետևողական լինեն տարածման հարցում: Մանկական գրքերը  պետք է հրապարակեն հայտնի հրատարակչությունները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Ավելացրեց նաև, որ  կարևոր է հայ գրական – գեղարվեստական  ճաշակը ճանաչելի՝  համաշխարհային հարթակում. «Սա ունի միավորիչ հանգամանք. սփյուռքահայությունը կհամախմբվի գրականության շուրջ»:

Ռուզան Տոնոյանը խոսեց «IBBY» կազմակերպության մասին:

«IBBY»-ին  Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե է, մանկական գրքի քաղաքականությունը խթանող կառույց , որը ստեղծվել է 1953 թվականին՝ Ցյուրիխում: Հայաստանը 2012 թվականից անդամակցում է կազմակերպությանը:

Մանկական գրականության ոլորտում ամենահեղինակավոր նախագծերից է Հանս Քրիստիան Անդերսենի  անվան մրցանակը»,- հավելեց Ռուզան Տոնոյանը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Միլիտոնյանը  նշեց, որ մրցանակաբաշխությանը ՝ եվրոպական երկրների աջակցությամբ ներկայացրել է 10-ը գիրք՝ թարգմանված  աշխարհի տարբեր լեզուններով:

Մրցանակաբաշխությանը ներկայացել է 33 երկիր:

Արդյունքները հայտնի կդառնան Ստամբուլում՝  2018 թվականի ապրիլի 2-ին, Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930