Լրահոս
Օրվա լրահոսը

Ինստիտուցիոնալ ընդդիմության մասին Նիկոլի պատմած երբեմնի հեքիաթներն ավարտվեցին երեկ. «Իրատես»

Ապրիլ 17,2018 08:13

Այսպիսով, ով ինչ է ուզում ժամեժամ հետաքրքրացող այս խաղում. փորձենք հասկանալ:

Սկսենք Նիկոլից և ընդդիմությունից: Ասենք` ինստիտուցիոնալ ընդդիմության մասին Նիկոլի պատմած երբեմնի հեքիաթներն ավարտվեցին երեկ: Ամբողջությամբ: Նիկոլն իր տարերքի մեջ է, որովհետև այն, ինչ չէին անի Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող է անել Մարտի մեկի միջով (երբ ԼՏՊ-ն տուն էր գնացել, իսկ Մյասնիկյանի հրապարակը տնօրինում էր հատկապես ինքը) անցած Նիկոլը՝ խաղից հանելով մնացած ընդդիմադիրներին, թույլ չտալով «միկրոֆոնին» մոտենան այլք, իր գործը գլուխ բերելով հիմնականում քաղաքացիական հասարակության և ուսանողների, ինչպես նաև խաղը կազմակերպող այլ «մոդերատորների» միջոցով:

Ընդ որում, նախորդ օրը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ ՀՀԿ-ն երկրորդ փուլով Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրի (հիշենք, որ մամուլում Նիկոլը երբեմն համարվում էր Կարեն Կարապետյանի թեկնածության ջատագով), Նիկոլը պատասխանեց, որ եթե իրենց հաջողվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ոչ ևս անել, ապա Կարեն Կարապետյանի թեկնածությունը ևս «ժողովրդին» կհաջողվի ոչ ևս անել:

Ասել է` պայքարի հաղթական ելքի դեպքում «վարչապետ է լինելու» Նիկոլը:

Մեկ նկատառում ևս Նիկոլի մասին, և անցնենք առաջ: Այն, ինչ կատարվում է այս օրերին հայաստանյան փողոցներում, «արաբական գարուն» տարբերակով դասական գունավոր հեղափոխության նախադեպ է: Ելնելով նույն հեղափոխության դասական կանոններից, պետք է հիշենք, որ նման դեպքերում բուն գործողություն կատարողները չեն «վերցնում» «փողոցում ընկած իշխանությունը», այլ, «փողոցը գրավելուց» հետո, խաղի մեջ է մտնում բուն «խաղացողը»` մոդերատորների թեթև ձեռքով:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30