Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյանը մշակույթի նախարարի պաշտոնի հանդեպ հավակնություններ չունի (Տեսանյութ)

Մայիս 05,2018 13:08

«Կարեւոր է, որ նոր Մշակույթի նախարարը գաղափարի հետեւորդ լինի, որովհետեւ մենք մշակույթի ազգ ենք: Աշխարհն այս հեղափոխությունից հետո սկսեց մեզ ճանաչել նաեւ որպես մեծ կամքի ուժով օժտված ժողովրդի: Որ ասում են՝ «հայու գեն», հիմա այն խոսեց. 100 հազար մարդ դուրս եկավ փողոց՝ առանց ջարդարարության»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե մայիսի ութից հետո ում եք տեսնում Մշակույթի նախարարի պաշտոնում, ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը:

Նա նախ նշեց, որ Մշակույթի նախարարի պաշտոնի հանդեպ հավակնություններ չունի, բայց պատրաստ է ցանկացած կերպ իր փորձառությունը փոխանցել երիտասարդներին: Հասմիկ Պապյանը հավելեց. «Երբ Փաշինյանին հարցրին՝ ռուսամե՞տ է, թե արեւմտամետ, նա ասաց, որ հայամետ է: Բոլորս պետք է կառչենք այդ խոսքից եւ դառնանք հայամետ»: Օպերային երգչուհին նաեւ համոզմունք հայտնեց, որ նոր իշխանության դեպքում պետք է վերանայվի նաեւ մշակույթի գործիչներին պարգեւներ-շքանշաններ շնորհելու ինստիտուտը. «Զավեշտը հասել է նրան, որ անձին երկրորդ անգամ նույն շքանշանն են տալիս: Դրանք տրվում են նաեւ սանիկ-քավորներին»:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն էլ վստահություն հայտնեց, որ ժողովրդական շարժման շնորհիվ  նոր Հայաստանի կերտման ճանապարհին ենք. «Այն անցնելու համար պետք է համազգային մակարդակ ստեղծվի: ՀՀ-ն ծայրահեղ վիճակում է ժառանգվում երիտասարդներին: Համազգային ուժերի գերլարում է պետք, որպեսզի երիտասարդները ստեղծեն այդ նոր Հայաստանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031