Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալիշների մոտ եւս ռազմական կոնֆլիկտ կծագի, ինչպիսին առկա է Ղարաբաղում». Շահին Միրզոև (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 14:37

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանից օրերս փախած թալիշ գործիչ, լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը ասաց, որ Ադրբեջանից փախել է՝ մահից խուսափելու համար:

Ավելի ուշ Միրզոևը նաեւ ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի տեղաբնիկների՝ թալիշների խնդիրների վրա՝ ասելով. «Թալիշը շրջափակման մեջ է. ովքեր գլուխ են բարձրացնում, նրանց ճակատագիրը վերջանում է այնպես, ինչպես մյուս թալիշ գործիչներինը…Մինչ քաղաքագետները մտածում են, թալիշների մոտ եւս ռազմական հակամարտություն կծագի, ինչպիսին առկա է Ղարաբաղում: Թալիշների հարցը պետք է լուծվի: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել թալիշ ազգը, իսկ միջազգային հանրությունը կողքից դիտի՞»:

Միզոեւը նշեց, որ իր գործընկերներին Ադրբեջանում ազգի թշնամիներ են հռչակել. «Մեկին սպանել են բանտում, մյուսին՝ փողոցում՝ բոլորի աչքի առաջ: Մարդը անգամ ծխախոտ չի ծխում, բայց նրա գրպանից հանկարծ թմրանյութ են «գտնում» եւ բանտարկում: Ես պահանջում եմ իմ իրավունքները, որոնք չի երաշխավորում անգամ Ադրբեջանի սահմանադրությունը»:

Հաջորդիվ լրագրողների հետ զրույցում Միրզոևն անկեղծացավ. «Ադրբեջանում մեզ ասում էին, թե Հայաստանում թալիշներին չեն սիրում, մինչդեռ այստեղ համոզվեցի, որ այդպես չէ»:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728