Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դուք գիշերը քնած եք՝ մենք կանգնած ենք». ոստիկանը համերաշխություն է հայտնում Հյուսիս-Հարավ ճանապարհը փակած ցուցարարներին

Ապրիլ 25,2024 21:32

Աշտարակի հատվածում քիչ առաջ քաղաքացիները երկկողմանի փակել էին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը՝ ի սատարումն Տավուշում պայքարող մեր հայրենակիցների: Ոստիկանների հորդորներին՝ անմիջապես բացել ճանապարհը, ցուցարարները պատասխանում էին, որ իրազեկման խաղաղ ցույցը նախատեսված է կես ժամ, միայն այդ ժամանակը լրանալուց հետո կբացեն ճանապարհը: Ցույցի մասնակիցները մեքենաների ազդանշաններն էին միացրել եւ ծափահարում էին, նաեւ վանկարկում՝ «Նիկո՛լ, դավաճան»:

«Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ախպերներով իրար հետ եղեք, էս ընդամենը միջոց է, որ դուք ախպերներ դառնաք, կանգնեք իրար կողքի, իրար մեջ հալալ ախպերներ տեսնեք»,- հայտարարում էր ցույցի կազմակերպիչներից մեկը՝ հավելելով, որ այդպիսով շատ հարցեր են լուծվելու՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ցուցարարները բացառություն արեցին միայն շտապօգնության մեքենայի համար՝ թույլ տալով անցնել ճանապարհը: Ցուցարարները նաեւ ոստիկաններին էին հորդորում՝ իրար կողքի կանգնել՝ հանուն հայրենիքի: Ի պատասխան ոստիկաններից մեկն ասաց, որ իրենք միշտ էլ հայրենիքի համար կանգնած են. «Շատ տեղերում մենք կանգնած ենք, որ դուք գիշերը քնած եք՝ մենք կանգնած ենք»:

Հիշեցնենք, ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է: ՀՀ կառավարությունը սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագիր է իրականացնում եւ առաջին սյուներն արդեն տեղադրվել են: Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ականազերծման աշխատանքների ժամանակ, ՀՀ ԶՈՒ զինծառայող է պայթել ականի վրա: ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը՝ տուժածի վիճակը բավարար գնահատելով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930