Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆ-ՄԱՆ

Ապրիլ 24,1999 00:00

ԲԱՆ-ՄԱՆ «Այն մարդիկ, որոնք նոր են մտել քաղաքական ասպարեզ, այն մարդիկ, որոնք նոր են տեսել «սոտովի» հեռախոս, «պադավատ» մեքենա, բան-ման, իրանք կարող է այդպես մտածեն։ Այն մարդիկ, որոնք 60-ական թվականներից քաղաքական ասպարեզի մեջ են, իրանց առջեւ ուրիշ խնդիրներ են դրված, կապված պետության հետ, կապված ազգի հետ»։ Վազգեն Մանուկյանի ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։ ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈՊՈՔԸ, ՀՐԱՅՐԻ ՍԱՊՈԳԸ Երեկ խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ հայտնեց, որ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Հրայր Կարապետյանն իր մոտ է կանչել գյուղապետերին եւ հորդորել, որ իրենց եւ գյուղացիների ձայները տան մեծամասնական ցուցակով առաջադրված դաշնակցականներին։ Նույնը նաեւ դպրոցների տնօրեններին է ասվել։ Հակառակ դեպքում «խոստացվել է», որ անհնազանդները «պրոբլեմներ կունենան»։ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԽՈՍՏՈՒՄ Պատգամավորության թեկնածու, կինո «Սեւանի» Ստյոպը յուրաքանչյուր ընտրությունից առաջ խոստանում է վաճառել իր բնակարանը եւ մեկնել արտասահման։ 1996 թվականին նա դա պատրաստվում էր անել, եթե նախագահ չընտրվեր Վազգեն Մանուկյանը, ապա իր թեկնածությունն ավագանու ընտրություններում առաջադրելուց եւ չընտրվելուց հետո, 1998-ին, եթե ընտրություններն ազատ եւ արդար չլինեին, իսկ այժմ, եթե ինքը ԱԺ պատգամավոր չընտրվի։ Այս պատմության ամբողջ տրամաբանությունն այն է, որ 1996 թվականից հետո, անշարժ գույքի գներն անշեղորեն ընկնում են։ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՉԵՆ ԳՐԱՆՑԵԼ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել որպես պատգամավորության թեկնածու նախկին դաշնակցական, այժմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Պատճառ է բերվում՝ իբր նա թաքցրել է իր եկամուտները։ Պրն Իսագուլյանը կտրականապես հերքում է նման պատճառաբանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել