Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստուհիները համաշխարհային օլիմպիադայում բարձրացան 3-րդ հորիզոնական

Սեպտեմբեր 24,2026 20:50 Share

Սամարղանդում շարունակվող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2,5։1,5 հաշվով կարևոր հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ եւ թիմային 14,0 միավորով բարձրացավ 3-րդ տեղ։

Մեր աղջիկները 2-րդից 4-րդ հորիզոնականներն են բաժանում ղազախների եւ մոնղոլների հետ։ Մեր թիմին հաղթանակը պարգեւեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որն առավելության հասավ նույնպես շատ ուժեղ գրոսմայստեր Իրինա Կրուշի նկատմամբ։ Այս դիմակայությունում Սուսաննա Գաբոյանը չորրորդ խաղատախտակի առջեւ միավորը բաժանեց մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանի հետ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել