Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ Երեկ ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին պարզաբանումներ ներկայացրեց հոկտեմբերի 30172ի հանրահավաքի ընթացքում հանրապետությունում մարդկանց ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի խախտման փաստերի վերաբերյալ։ Հովհաննես Վարյանը գերադասեց ընդհանրական պատասխանն այն հարցադրումներին, թե իրոք Արկադի Վարդանյանի կազմակերպած հանրահավաքի օրը փակվել էին ճանապարհները, մարդիկ իջեցվել էին ավտոբուսներից եւ ստիպված էին եղել Երեւան հասնել ոտքով. «20 ավտոբուս օրական կանգնեցվում է տարբեր խախտումների համար։ 10 ամսվա ընթացքում 4761 ավտոբուս ենք մենք կանգնեցնում՝ կիսե՛ք, շաբաթ172կիրակի172տոնական օրերը հանեք՝ միջին օրականը կստացվի այդքան»։ Աղասի Արշակյանի այն պնդմանը, թե որեւէ մեկը չի կասկածում, որ ավտոբուսներն այդ օրը կանգնեցվել էին հանրահավաքին խոչընդոտելու համար՝ ՆԳ փոխնախարարն այսպես արձագանքեց. «Բացի ինձնից»։ Նա վստահ էր, թե ՆԳՆ ղեկավարներից որեւէ մեկն այդ օրը ճանապարհները փակելու վերաբերյալ բանավոր կամ գրավոր կարգադրություն չէր արել. «Եթե կան դեպքեր՝ մենք պատրաստ ենք ուսումնասիրել, եւ ամենախիստ պատիժը կստանա վարչության այն պետը, որն ինքնագլուխ այդպիսի որոշում է կայացրել»։ Հովհաննես Վարյանը շեշտեց, որ ոչ քաղաքացիներից, ոչ էլ կուսակցություններից որեւէ դիմում չեն ստացել այդ փաստերի վերաբերյալ: Ներկա պատգամավորներից Հայկ Բաբուխանյանը գիտեր Աշտարակի ճանապարհը մի ավտոբուսի առջեւ փակելու մասին։ Վանյա Հովհաննիսյանը գիտեր, որ Բջնիից 4 ավտոբուս էին կանգնեցրել, չէին թողել գյուղից դուրս գալ, վարորդներին էլ 21723 օրով ձերբակալել էին։ Սակայն ներկա չէին նման փաստերի վերաբերյալ լսումներ կազմակերպելու խնդրանքով հանձնաժողովին դիմած «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, որ ավելի շատ հիմնավորումներ ներկայացնեին։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը նշեց, թե ինքը դիմել էր երկու կուսակցությունների նախագահներին փաստեր ներկայացնելու առաջարկով. «Բայց մինչեւ այսօր որեւէ նյութ ինձ չեն ուղարկել։ Այսինքն, որեւէ արձագանք չկա»։ Քանի որ հանձնաժողովի ավելի ուշ անցկացրած մեկ այլ լսումներին ներկա էր նաեւ «Մտավորական Հայաստան» կազմակերպության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը՝ խնդրեցինք նրան պարզաբանել, թե ինչու չմասնակցեցին իրենց իսկ դիմումի քննարկմանը, եւ արդյոք ո՞չ այն պատճառով, որ փաստեր չունեն։ Պրն Թոքմաջյանը պատմեց, որ ժ. 11172ի քննարկմանն իրենք եկել էին դրա սկսվելուց դեռ մեկ ժամ առաջ ու պարզել, որ իրենց ազգանունները չկան հրավիրվածների ցանկի մեջ։ Փորձել էին պարզել թյուրիմացությունը, եւ Վիկտոր Դալլաքյանը «Ժողովրդավարական Հայրենիքի» փոխնախագահին պատասխանել էր, թե քննարկումները լինելու են ժ. 14172ին։ «Բոլոր փաստերն ու դիմումները Պետրոս Մակեյանի մոտ կան,172 ասաց Հովհաննես Թոքմաջյանը։172 Մեզ մոտ կան գյուղերի անուններ, որտեղ ավտոբուսները կանգնեցրել են ուղղակի ՆԳ մարմինների հատուկ հրապարակներում։ Ձորափի, Բյուրականի, Աշտարակի ավտոբուսների մասին մենք տեղեկություն ունենք, որ դրանց թույլ չեն տվել դուրս գալ։ Ունենք տվյալներ տրանսպորտային ձեռնարկության տնօրենների վարվելակերպի վերաբերյալ։ Ընդ որում, սա ոչ միայն հոկտեմբերի 30172ին է վերաբերում, այլ նաեւ նախկին հանրահավաքներին։ Մարալիկի տրանսպորտային ձեռնարկության տնօրեն Կարո Առաքելյանն է, Արթիկի տրանսպորտային ձեռնարկության տնօրեն Մեսրոպ Վարագյանը եւ այլք։ Նրանք ուղղակի արգելել են տրանսպորտային միջոցներին պայմանագիր կնքել մարդկանց հետ»։ Միակողմանի ընթացող այս լսումների ընթացքում Հայկ Բաբուխանյանին հետաքրքրեց, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները միայն հոկտեմբերի 30172ից հետո միջոցներ ձեռնարկեցին, չնայած Արկադի Վարդանյանն «ավելի սուր եւ հակաօրինական կոչեր» անում էր ամիսներ շարունակ մարզերում կազմակերպված հանրահավաքներում։ ՆԳ փոխնախարարը պատասխանեց. «Ինքն ուներ լավ իրավաբան, որը շտկում էր նրա խոսքերը։ Եվ էն մի խոսքը, որ պիտի ասվեր՝ չէ՛ր ասվում, որը որ արդեն մեզ համար հիմք կլիներ ինչ172որ մի գործողությունների»։ Այդ հիմքը դարձավ հոկտեմբերի 30-ից առաջ տարածված թռուցիկը: Պատգամավոր Մանվել Բադալյանին հետաքրքրում էր 15172օրյա վարչական կալանքի ենթարկված երիտասարդների ճակատագիրը։ Տրվեց մասնավորապես Արսեն Արզումանյանի անունը։ Հովհաննես Վարյանն այս առնչությամբ պարզաբանեց. «6 հոգի, որոնք ներկայացան որպես Արկադի Վարդանյանի թիկնազոր՝ ջահելություն, դիմադրություն ցույց տվեցին տան մեջ։ Կարող է Արզումանյան Արսենն էլ այդ 6172ի մեջն էր՝ կճշտեմ»։ ՆԳ փոխնախարարը նաեւ այլ հարցերի վերաբերյալ խոստացավ գրավոր պարզաբանումներ ներկայացնել։ Ուստի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը որոշեց այս փաստերի վերաբերյալ որեւէ գնահատական կամ եզրակացություն հրապարակել միայն այդ փաստաթղթերին ծանոթանալուց հետո։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել