Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

Ապրիլ 29,2024 16:04

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է:
Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

Հավելենք, որ 1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր։ Ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Իսկ օրը ևս պատահական չի ընտրվել. ապրիլի 29-ին է ծնվել ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերը (1727-1810 թթ.), որը պատմության մեջ հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Նովերն առաջինն էր, որը սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930