Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանը միայն հարթակ է տրամադրում բանակցությունների համար, միջնորդության մասին խոսք չկա. Այբեկ Սմադիարով

Ապրիլ 29,2024 15:39 Share

Region Monitor. Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովն առաջիկա Հայաստան-Ադրբեջան հանդիպման մանրամասների մասին իր հայտարարության մեջ ասել է, որ բանակցությունները, որոնք տեղի կունենան Ալմաթիում, կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։

Նա նշել է, որ Ղազախստանը միայն բարի կամքի ծառայություններ է մատուցում, այսինքն՝ հարթակ է տրամադրում բանակցությունների համար, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել