Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՕՊՈԶԻՑԻԱ՞ ԵՆ, ԹԵ՞ ՊԱՐԱՊ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 27,2001 00:00

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՕՊՈԶԻՑԻԱ՞ ԵՆ, ԹԵ՞ ՊԱՐԱՊ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Մեր սիրասուն դատավորները (վերաքննիչ դատարանի) ունեն հատուկ կարծիք հայտնելու իրավունք։ Ընդ որում, այդ հատուկ կարծիքը հրապարակման ենթակա չէ եւ «հաշվի է առնվում» վճռաբեկ դատարանում գործը լսելու ժամանակ։ Հատուկ կարծիքի մասին տեղեկատվություն չկա, հրապարակայնությունն այս իմաստով ավելորդ հետաքրքրասիրություն է դիտվում, իսկ դատական համակարգում՝ ներքին «խռովումների» առիթ։ Երեկ «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հյուրերն էին երիտասարդ իրավաբաններ Դավիթ Խաչատրյանն ու Ռաֆիկ Մելքոնյանը։ Ընդ որում, երեկվա քննարկմանը մի բան ճշտեցինք. Դավիթը կողմ է, որ կողմը ծանոթանա հատուկ կարծիքի հետ, իսկ Ռաֆիկը դեմ էր, որ այն օգտագործվի որպես «գաղափար, բողոքարկելու համար»։ «Հատուկ կարծիք» կոչվածը, ըստ Դ. Խաչատրյանի, դատավորի միանձնյա կարծիքն է, որը մնացել է փոքրամասնության մեջ, «դատավորի ներքին համոզումն է, սկզբնական որոշումը», որին կարող են համաձայն չլինել։ Ռ. Մելքոնյանը պնդում էր, որ «մեր հայեցակարգն է, որ այն դառնա իրավական ինստիտուտ»։ Ի դեպ, բանախոսները նկատեցին, որ «օրենսդրությունն այն աստիճան հստակ պիտի լինի, որ հաշվեհարդարները բացառվեն, արդարադատությունը հաղթի»։ «Ֆեմիդայի» հյուրերը դժվարացան պատասխանել «Առավոտի» այն հարցին, թե, օրինակ, 2000թ. որքան դատավորներ են իրենց հատուկ կարծիքն արտահայտել եւ հատուկ կարծիքը մի՞շտ է անաչառ։ Հատուկ կարծիքը հրապարակման ենթակա չէ եւ «Վճռաբեկ դատարանի թանգարան» ստեղծվելու դեպքում, հաստատ ապագա պատմաբաններին հասու կլինի։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել