Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլ 28,2024 20:57

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է  պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին,  հաղորդ դառնալու  հոգևոր ժառանգությանն ու սրբություններին և պահպանելու ազգային ինքնությունը։

 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն աշակերտներին պատգամեց զորանալ հայրենաճանաչությամբ, իրենց սերն առատացնել հայրենիքի նկատմամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին և սաների ծնողներին հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930