Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՃՀ-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ

Հուլիս 07,2001 00:00

ՀՊՃՀ-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ Երեկ «Ռոյալ կլուբում» ստորագրվեց պայմանագիր՝ ամերիկյան «Լեդա սիստեմս» բաժնետիրական ընկերության բազայի վրա Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում նոր՝ «Միկրոէլեկտրոնային համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բացման կապակցությամբ։ Նպատակը, ինչպես Հայաստանում ամերիկյան «Լեդա սիստեմս» ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց, «Լեդա սիստեմսի» համար մասնագետներ պատրաստելն է։ Մյուս հիմնական նպատակն էլ Հայաստանում միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացումն է։ Ըստ ամերիկյան «Լեդա սիստեմս» ԲԸ-ի նախագահ Վահրամ Մուրադյանի, ուսանողները, որոնք սեպտեմբերի 1-ին առաջին անգամ նոր ամբիոնում կուսանեն, ավարտելուց հետո կունենան աշխատանքային տեղեր։ «Մյուս տարի կլինի 2-րդ ընդունելությունը,- ասաց պրն Մուրադյանը,- որում կընդգրկվի մինչեւ 60 ուսանող։ Ուսուցումը կստանան «Լեդա սիստեմսի» հատուկ առանձնացված ամբիոնի տարածքում եւ ուսանողին կապահովենք ծրագրերով, սարքավորումներով»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ դասախոսական անձնակազմի հետ նույնպես ուսուցողական եւ հետազոտական աշխատանքներ կտարվեն, որոնց պատվիրատուները կլինեն երկու ընկերությունները՝ «Լեդա սիստեմսը» եւ Հայաստանում կիսահաղորդչային համակարգի «Ամարատ» կենտրոնը։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել