Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆՈԹԵՐ

Օգոստոս 24,2001 00:00

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆՈԹԵՐ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի նյութերի մեջ (հատոր 17, գ. թ. 192-194) կա մի փաստաթուղթ, որի մասին հայտնի է միայն, թե ԱԱՆ մեկուսարանի պետի գրությամբ ուղարկվել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Հայտնի է նաեւ, որ այդ գրառումների հեղինակը Նաիրի Հունանյանն է, այդ փաստաթուղթը հայտնաբերվել է նրա խցից։ Բայց, ինչպես փաստաբաններից մեկն ասաց մեր զրույցի ընթացքում, պարզ չէ՝ «այն բարձի միջի՞ց է հայտնաբերվել, թե՞ տումբչկի վրա էր դրված», որ հասկանալի լինի՝ Նաիրի Հունանյանը ցանկանո՞ւմ էր, որ այդ նոթերը նախաքննության ուշադրությանն արժանանան, թե՞ ոչ։ Մինչդեռ փաստաթուղթը շատ հետաքրքրական է։ Այն սկսվում է այսպես. «Ս-իչը ինչ շահ պիտի ունենար»։ Հետագա շարադրանքից ակնհայտ է դառնում, որ հապավված է Ռոբերտ Քոչարյանի հայրանունը՝ Սեդրակիչ. «ա) կասկածը իր վրա միանշանակ պիտի լիներ, բ) երկրում չուներ այն հեղինակությունը, որ կարողանար ղեկը իր ձեռքը վերցներ, գ) Չուներ ուժային լծակներ, դ) Մեզ ինչի՞ չվերացրեց»։ «Շահագրգռվածություն» ենթավերնագրի ներքո Նաիրի Հունանյանը գրում է. «1. Վ.-ի չլինելու դեպքում կասկածը Ս-ի վրա կընկներ»։ Թերեւս հապավված են Վազգեն կամ Վանո եւ Սամվել եւ Սերժ անունները։ Մյուս կետերն են. «2. Մ. Դ.-ն ամբողջությամբ կհավաքվեր իր շուրջը, ուզած-չուզած (գուցե խոսքը «Միասնություն» դաշինքի՞ մասին է.- Ա. Ի.)։ 3. Գործը կգնար նոր նախագահական ընտրությունների։ 4. Հաղթողը միանշանակ ինքն էր լինելու»։ Ուշագրավ են նաեւ «Երաշխիքներ անհաջողության դեպքում» խորագրի ներքո արված նոթերը. «1. Հնարավոր պատժի նվազագույն։ 2. 2000 թ. կտրվածքով ներում։ 3. Նախագահական ընտրությունների առիթով ներում»։ Եվ ամենահետաքրքրականն այս ծավալուն գրառումների մեջ սրանք են. «ղ) Տղերքը գիտեին, թե մենք ինքնուրույն ենք։ ճ) Ո՞վ կար երկրում, որ Վազգենի չլինելու դեպքում կարող էր դառնալ հզոր ֆիգուր միանշանակ»։ Գուցե սխալվում ենք եւ, ասենք, Ս-իչը Սեդրակիչը չէ, այլ, ասենք, Սերոբիչը կամ Սմբատիչը։ Նախաքննությունը պիտի պարզեր այդ հարցը։ Բայց այս գրությունը քննության առարկա ընդհանրապես չի դարձել եւ, որքան մեզ հայտնի է, սրա առնչությամբ Նաիրի Հունանյանն անգամ չի հարցաքննվել։ Փոխարենը՝ քրեական գործի հատորները լեցուն են այնպիսի հարցաքննություններով, երբ քննիչները պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է նրանց կողքին նստում, եւ կամ այնպիսի մանրամասների մասին, որ առանց այն էլ հայտնի են դեպքի տեսագրությունից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031