Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՌՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՂՄԱԾ ԱՏԱՄՆԵՐԻ ՄԻՋԻՑ

Օգոստոս 28,2001 00:00

ԼՌՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՂՄԱԾ ԱՏԱՄՆԵՐԻ ՄԻՋԻՑ «Մեզ զանգում, շանտաժ են անում»,- հայտնեց Հալաբյան 9/1 շենքի բնակիչ Լ. Կարապետյանը։ Վերջինս այն քաղաքացիներից է, որոնց դիմում-բողոքների 4-ամյա ոդիսականը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք։ Հիշեցնենք, որ հոդվածը Լենինգրադյան 2, 8, 10, Հալաբյան 3-11 եւ Արզումանյան 3 շենքերի բնակիչների գիշերային հանգիստը «հարամ» անող Հրազդանի ձորում տեղակայված սրճարան-ռեստորանների կենդանի երաժշտություն-աղմուկի մասին էր։ Քաղաքացիները, բացի մեզանից, դիմել էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժին։ Անցյալ շաբաթ Լ. Կարապետյանին է զանգում մեկը եւ ներկայանում որպես քաղաքապետարանի աշխատող։ Լ. Կարապետյանի հորդորներին՝ հայտնել իր ազգանունը կամ գոնե բաժինը, վերջինս անհողդողդ է մնում։ Փոխարենը դժգոհում է, թե նրանց դիմումի հիման վրա ինքը գնացել-ստուգել է, բայց ոչ ոք էլ չի նվագում։ Եվ այս ամենը՝ խիստ անկիրթ եւ անհարգալից տոնով։ Տիկին Կարապետյանը մեզ հայտնեց, որ, իրոք, մի քանի օր է, ռեստորաններից երաժշտության ձայն չի լսվում եւ ինքը վստահ է, որ վերջիններիս տերերին զգուշացրել են հենց քաղաքապետարանից։ Դրանով իմիտացիա են ստեղծում, թե իրենց բողոքն անհիմն է։ Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունում այս ամենը ճշտելու մեր խնդրանքին, նույնիսկ մինչեւ հարցը տալը, վարչության պետի տեղակալ Սամվել Եգանյանն ասաց. «Չեմ ուզում նույնիսկ լսել ձեր հարցը»։ Եվ ուղարկեց լրատվական ծառայություն՝ այնտեղից ճշտելու մեզ հետաքրքրող հարցը։ Կարծում ենք, որ եթե բողոքող քաղաքացուն շանտաժ անողը հենց առեւտրի վարչությունից է, հազիվ թե դրա մասին անմիջապես լրատվականին տեղյակ պահած լիներ։ Փոխարենը բողոքող քաղաքացին վերոնշյալ զանգի մասին տեղյակ է պահել քաղաքապետարանի 1-08 հերթապահ ծառայությանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031