Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը․ հայտարարություն

Ապրիլ 27,2024 23:52

Կոնսերվատորիայի Միասնական շարժման հայտարարությունը

Մենք` Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցներս աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։
Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։

Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։

Սիրելի տավուշցիներ, այս պայքարում դուք մենակ չեք։ Այո, սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։

Հետևաբար, մենք՝ որպես բուհական շարժում, չենք կարող անմասն մնալ այս պայքարից։
Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, դասախոսներին, մտավորականներին, ստեղծագործական միություններին որևէ կերպ արտահայտել իրենց ընդվզումը, բողոքը։

Սա պայքար է ընդդեմ ստի և անարդարության։ Վստահ ենք, որ միաբանությամբ ճշմարտության պայքարը հաղթանակելու է։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930