Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում շարունակվում են բողոքի ցույցերը․ Կիրանց են ժամանել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ՀՅԴ երիտասարդական միության անդամները

Ապրիլ 28,2024 17:22

Տավուշի մարզի Կիրանց համայնքում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։

Քիչ առաջ Կիրանց են ժամանել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Ցույցի մասնակիցներին աջակցելու համար Կիրանց են ժամանել նաեւ ՀՅԴ երիտասարդական միության անդամները։

10-րդ օրն է՝ Կիրանցում բողոքի ցույցեր են, բնակիչներն իրենց  դժգոհությունն են արտահայտում Տավուշի մարզի չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացից։

Բնակիչները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։

Մի քանի օր է՝ հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են ի աջակցություն Տավուշի, այսօր էլ բողոքի ցույց է ընթանում Գյումրիում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930