Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ երիտասարդների ցույցերը Արամ Խաչատրյան համերգասրահում և Հ․ Պարոնյանի անվան թատրոնում

Ապրիլ 27,2024 20:51 Share

«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի», «Դավաճանը հող է հանձնում»,- երիտասարդներն այսպիսի կարգախոսներով պաստառներով ցույցեր իրականացրին Արամ Խաչատրյան համերգասրահում` «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ և Հ․ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Հանդիսատեսը ծափահարություններով ողջունեց նրանց ցույցերը։

Այսպիսով` նրանք միացան տավուշցիների դիմադրությանը, որն իրականացվում է ընդդեմ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել