Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՉՈՒՆԵՆ

Մայիս 09,2003 00:00

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՉՈՒՆԵՆ Արարատյան դաշտի հինավուրց Արագած գյուղում, իրավաբանի ընտանիքում ծնված Մեխակ Մեխակյանն ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից զինվորագրվեց անկախության գործընթացին։ Էջմիածնի Ղարաբաղյան շարժումը ոչ այնքան քաղաքական էր, որքան ազգային172ազատագրական։ Հավաքագրվել էին տղաներ, որոնք այնքան քաղաքական գործունեությամբ չէին զբաղվում, որքան պատրաստ էին զինյալ պայքարի՝ Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությանը։ Մեխակն այն հազվագյուտ տղաներից էր, որը հասու էր եւ քաղաքական, եւ զինյալ պայքարին։ Երբ ընտրվեց Էջմիածնի շրջխորհրդի պատգամավոր, արդեն այնքան էր ակտիվացել եւ տիրապետում իրավիճակին, որ ոչ ոք չէր ուզում, որ Մեխակը մեկներ Հադրութ, որովհետեւ այստեղ հասարակական կյանքում նա գրեթե անփոխարինելի էր։ Հադրութում էլ նա նույնն էր։ Պահակակետերի հերթապահությունից հետո չէր հանգստանում, դասավանդում էր դպրոցում։ Մեխակն առաջին անգամ Հադրութում եղավ դեռ 1987թ., երբ որպես մանկավարժ դպրոցական էքսկուրսիա էր կազմակերպել։ Պատմություն էր դասավանդում։ Էջմիածնից շարունակ գրականություն, գրքեր էր տեղափոխում Հադրութի տարածքի գյուղական դպրոցների համար։ Շուրջն էր հավաքում դպրոցականներին եւ հայոց պատմություն պատմում։ Մանվել Գրիգորյանն էլ Հադրութից շարունակ պնդում էր, որ Մեխակին պահեն տեղում, բայց… Էջմիածնի երկրապահ ջոկատում Մեխակը, Արան, Հայրոն հազվագյուտ տղերք էին, որոնց հնարավոր չէր զսպել։ Հաղթանդամ չէր, բայց ֆիզիկապես ուժեղ էր, պինդ։ Դիմագծերի մեջ բնավորությունը նկատելի էր։ Քչախոս էր։ Ֆիզիկական ուժն առաջին հայացքից չէր նկատվում, բայց ձեռքսեղմումից զգացվում էր ուժը։ Ֆիզիկապես առողջ էր, ձմեռվա կեսին ձնով շփվում էր։ Շորասազ էր։ Զինվորական համազգեստը սազում էր։ Քաղաքացիականը՝ նմանապես։ Չէիր կողմնորոշվի՝ որ համազգեստով է ավելի համակրելի։ Շրջխորհրդի պատգամավոր էր։ Էջմիածնի շրջխորհրդի նստաշրջաններում լուրջ ու հիմնավոր հարցապնդումները միշտ նա էր բարձրացնում։ Հարազատ գյուղի գյուղապետն էր, հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի անդամ։ Գտնում էր, որ օրենքի մեջ ոչ կատարյալ հատվածներ կան, սակայն նաեւ հասկանում էր, որ նոր կազմավորվող պետությունը ժամանակ չունի։ «Հաղթելուց հետո շատ բան կարելի Է վերանայել»,172 հաճախ էր զրույցների մեջ ասում։ Ինքն իր մասին երբեք չէր խոսում։ Չէր սիրում, երբ խոսում են մարտադաշտում կատարած սխրանքների մասին։ Հաճախ էր ասում՝ «Հաղթենք, նոր կխոսենք»։ Խոյեցու ժառանգ էր։ Տիրապետում էր Խոյի բարբառին։ Երբ տրամադրությունը տեղն Էր լինում, սկսում Էր բարբառով խոսել։ 1990թ. մայիս-հունիս ամիսներին խանդավառությամբ մասնակցեց Գերագույն խորհրդի ընտրություններին։ Ընտրությունների ավարտից հետո, երբ Գերագույն խորհուրդն արդեն կազմավորվել էր, նորից մեկնեց Հադրութ։ 1990թ. սեպտեմբերի 1-ը ուսուցիչ-կամավորական Մեխակ Մեխակյանը դիմավորեց Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղի դպրոցում, ցերեկը ուսուցիչ էր, երեկոյան՝ հայրենիքի պաշտպան։ Մեխակը 199017291թթ. մեծ դեր ունեցավ Հադրութի Էդիլլու ձորակի 7-8 գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպման եւ Հադրութում սկսված խուճապի ու արտագաղթի դեմն առնելու գործում։ Շուտ էր մտերմանում մարդկանց հետ։ Հոգատար էր շրջապատի հանդեպ։ Աղբուլաղցի Պավլուշի հետ մտերմացավ, դարձավ նրա 10 երեխաների կնքահայրը։ Այդ պատճառով էլ նրան ասում էին «Հադրութի քավոր»։ 1991թ. Մեխակը հրամանատարության հանձնարարությամբ Հադրութից տեղափոխվեց Մարտակերտի տարածք, մասնակցեց Հաթերքի պաշտպանությանը։ Մարտից հետո ավելի էր բարձրանում հեղինակությունն ընկերների միջավայրում։ Սիրելի էր բոլորի համար։ Շուշին եւ Լաչինը կորցնելուց հետո, հակառակորդը հսկայական ուժեր կուտակելով Հադրութի հատվածում, Ֆիզուլու տարածքում փորձում էր ճեղքել պաշտպանությունը, սակայն՝ զուր։ Էջմիածնի Երկրապահ կամավորական գումարտակն իր մարտական առաջին գործողություններից սովոր չէր դիրքերը զիջել։ 1992թ. մայիսի 24-ին, կատաղի մարտերից մեկում Մեխակը վիրավորվում է։ Ապաքինվելու համար ընդամենը մի քանի օր տուն վերադարձած Մեխակը, դեռ վերքերը չբուժած, նորից է հայտնվում մարտական ընկերների կողքին։ Մարտակերտի հատվածում թշնամու կատաղի գրոհը կանգնեցնելու պատասխանատվությունը դրված էր Մանվել Գրիգորյանի զորամասի վրա։ Հրամանատարի տեղակալ Մեխակ Մեխակյանն առաջին գծում է։ Ապրիլի վերջերին արդեն Մարտակերտի հատվածում մերոնք հակահարձակման էին անցել։ Թալիշն ազատագրվում էր։ Թալիշի պաշտպանության համար ահեղ մարտեր էին ընթանում։ Մայիսի 1-ին, երբ գումարտակն արդեն հաղթել էր հակառակորդին, թշնամու վերջին կրակոցից ընկավ Մեխակը։ Ոչ ոք չէր հավատում, որ Մեխակը խոցելի կլինի։ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար ԼՂՀ Գերագույն խորհուրդը 1994թ. մայիսի 28172ին Մեխակ Մեխակյանին ետմահու պարգեւատրեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։ 1996թ. Մեխակ Մեխակյանը ստացավ նաեւ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան։ Արմավիրի մարզի Արագած գյուղի փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի անունը կրող միջնակարգ դպրոցի բակում տեղադրված է հերոսի կիսանդրին։ Ի դեպ, նույն դպրոցում աշխատում է Մեխակյանի այրին՝ ուսուցչուհի Մարինե Մեխակյանը։ «Մարտական խաչի» կրկնակի ասպետ Մեխակ Մեխակյանի կիսանդրին դրված է հանրապետության զոհված ազատամարտիկների «Փառքի թանգարանում», իսկ շիրիմը՝ հարազատ գյուղի 194117245թթ. Հայրենականում զոհված արագածցիների հուշարձանի հարեւանությամբ, Արցախյան մարտերում նահատակված 4 զինակիցների կողքին է։ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժնի լսարաններից մեկը կոչվում է իր սանի՝ Մեխակ Մեխակյանի անունով։ Եթե մեզ պատերազմը չպարտադրվեր, հավատացած եմ, պատմության եւ իրավունքի մասնագետ Մեխակ Մեխակյանը պետական ու քաղաքական մեծ գործիչ կդառնար։ Մայիսի 27-ը Մեխակի ծննդյան օրն է։ Անմահները մահվան տարեթիվ չունեն։ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել