Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խաչատրյանը՝ նորովի

Փետրվար 10,2004 00:00

Խաչատրյանը՝ նորովի Շաբաթ օրը Տիգրան Խզմալյանը ներկայացրեց իր նոր ֆիլմը մեծ կոմպոզիտորի մասին «Արամ Խաչատրյանը վիրավորվում էր, երբ իրեն Եվրոպայում պարոն «Սուսերով պար» էին կոչում»,172 ասվում է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արամ Խաչատրյանի դարը» 35 րոպեանոց վավերագրական ֆիլմում: Սցենարի հեղինակը եւս Տիգրան Խզմալյանն է։ Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Տ. Խզմալյանի ձայնը՝ Խաչատրյանի երաժշտությանը զուգահեռ, եւ նա փորձում է նորովի ներկայացնել կոմպոզիտորին։ «Արամ Խաչատրյանի դարը» ֆիլում օգտագործվել են նաեւ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի 1982172ին նկարահանած «Արամ Խաչատրյան» երեք մասանոց վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմը հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայի 2004 թվականի առաջին պրոյեկտն է, ֆիլմի ստեղծմանը աջակցել է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը (բյուջեն կազմել է 4 մլն դրամ): Հայտնի մարդկանց մասին ֆիլմաշարի աշխատանքները Տ. Խզմալյանը սկսել է 1998172ից։ Նկարահանվել է Տիգրան Պետրոսյանի մասին՝ «Արքայի մահը», «Արարատի» հաղթանակի մասին՝ «73172ի ֆուտբոլը» ֆիլմերը, պատրաստվել է նաեւ շուրջ 40 տեսահոլովակ՝ Իսահակյանի, Փարաջանովի, Ենգիբարյանի, Բաղրամյանի եւ այլոց մասին։ Փետրվարի վերջերին ֆիլմը կցուցադրվի նաեւ հեռուստաէկրաններից, կտարվի արտերկիր: Ֆիլմում հատկապես ուշագրավ են այն բացառիկ կադրերը, որտեղ Ա. Խաչատրյանը իր հռչակավոր «Սուսերով պարի» առաջին նշումներն է անում, կոմպոզիտորի եւ Մ. Սարյանի հանդիպումը: «Առավոտի» այն հարցին, թե ինչ նորություն կա ֆիլմում, Տ. Խզմալյանը պատասխանեց. «Մենք փորձել ենք «սեփականաշնորհել», ազգայնականացնել Ա. Խաչատրյանին, քաջ գիտակցելով, որ նա դրա կարիքը չունի, մենք կարիք ունենք հասկանալու, թե որքանով է նա ազգային՝ լինելով համաշխարհային արվեստագետ»: Ֆիլմի նկարահանման ժամանակ Տ. Խզմալյանը իր համար բացահայտել է նաեւ Ա. Խաչատրյան-մարդուն. «Դժվար էր Արամ Խաչատրյան-ստերիոտիպը հաղթահարել, նրան ոչ թե արձան, այլ մարդ տեսնել: Նա եղել է շատ կենսախինդ, մի քիչ միամիտ, մի քիչ ձեւական, բայց շատ բարի ու գեղեցիկ մարդ»: Ֆիլմում փորձ է արված նաեւ բացահայտելու մեծանուն կոմպոզիտոր172քաղաքացու կերպարը. «1948-ին Շոստակովիչի, Պրոկոֆեւի եւ Խաչատրյանի երաժշտությունը համարվեց հակաժողովրդական, այսուհանդերձ Խաչատրյանը քաղաքական այլախոհ չէր: Սակայն նա «ձնհալից» շուտ բարձրացրեց իր անհնազանդության ճիչը՝ գրելով «Սպարտակ» բալետը»: Ամբողջ ֆիլմի ընթացքում հնչում է խաչատրյանական անզուգական երաժշտությունը, որին զուգահեռ լսվող խոսքերը գրված են այնպիսի ջերմ սիրով եւ ոգեւորությամբ, որ ակամայից հպարտության զգացում ես ապրում, որ հայ ես ծնվել: Տ. Խզմալյանը շուտով պատրաստվում է մի ֆիլմ էլ նկարել Ալեքսանդր Թամանյանի մասին: Ըստ ռեժիսորի, յուրաքանչյուր սերունդ պարտավոր է անդրադառնալ անցյալի մեծերին, վերանայել, երբեմն նաեւ վերանվանել նրանց: Իսկ այսօր Հայաստանում տիրող մշակութային կյանքի մասին նա ասաց հետեւյալը. «Երբ պետությունը ունի իր գաղափարախոսությունը, արվեստը կամ պետք է ծառայի, կամ ընդդիմանա դրան, մեր պետությունն այսօր չունի իր գաղափարախոսությունը, ստիպված մենք ենք զբաղվում գաղափարախոսություն ստեղծելով: Ազգային արժեքներն էլ վերածվել են դրամի վրայի պատկերների»: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել