Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ

Նոյեմբեր 11,2026 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։

Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։

Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։

Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի, 4 մլն դրամը՝ պետությանը, իսկ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։

Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած և միակողմանի ծնողազուրկ ուսանողներին, անչափահաս երեխա ունեցող, երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, մարտական գործողություններին մասնակցած, բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ համայնքներում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին:

 

 ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել