Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պարգեւատրեց «բազեներին»

Մարտ 24,2004 00:00

Նախարարը պարգեւատրեց «բազեներին» Երեկ Տնտեսագիտական համալսարանը նշում էր ուսխորհրդի ստեղծման 10-ամյակը Տվյալ ուսխորհուրդը հիմնադիրն է այնպիսի կառույցների, ինչպիսիք են Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (նախագահ՝ Վազգեն Խաչիկյան) եւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (նախագահ՝ վարչապետի օգնական Աբրահամ Բախչագուլյան): Իսկ ուսխորհրդի հիմնադիրներից մեկը հենց ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Մարկոս Շիրինյանն է: Բայց նման վիճակ կա ոչ միայն «ժողում». բոլոր բուհերում ուսխորհրդի եւ «բազեների» մեջ կարելի է հավասարման նշան դնել: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ուսխորհրդին երեկ պարգեւատրեց պատվոգրով: Ի դեպ, պրն Երիցյանը երեկ հանդիպել է նաեւ մյուս բուհերի ուսխորհրդի ղեկավարներին եւ քննարկել ուսանողությանը հուզող հարցեր: Ինչպես վերջերս ԳԱԱ ընդհանուր ժողովում Ֆադեյ Սարգսյանը հայտարարեց՝ «Սերգո Երիցյանը մեզ հետ կհանդիպի առանձին», նույն կերպ ԿԳ նախարարը ուսանողությանը հուզող հարցերին տեղեկանում է «բազեների» մատուցմամբ: Այսինքն՝ իրականում մնում է ցավին անտարբեր, դավին՝ անտեղյակ: Բուհի հոբելյանի առթիվ մատուցված նվերների շարքում կարելի է առանձնացնել Վազգեն Սարգսյանի հեղինակած «Ոգու փորձություն» գիրքը։ Այն նվիրեց Վազգեն Խաչիկյանը՝ հույսով, որ գիրքը կդառնա ուսխորհրդի կյանքի ուղեցույցը, ընդգծելով, որ Վազգեն Սարգսյանը եղել է մեր վերջին 10 տարիների լավագույն վարչապետը: Ուսխորհուրդը միջոցառմանը հրավիրե լ էր նաեւ մի շարք պաշտոնյաների, որոնք ավարտել են Տնտեսագիտական համալսարանը, սակայն ոչ ոք չէր ընդունել հրավերը: Ժողինստիտուտն ավարտել են. Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, փոխնախարար Գագիկ Ասլանյանը, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, գործարարներ Ռուբեն Հայրապետյանը, Հրանտ Վարդանյանը, Գուրգեն Արսենյանը: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել