Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՍԱՌԵՑՎԻ

Մայիս 05,2004 00:00

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՍԱՌԵՑՎԻ Երեկ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում Վրաստանի մտավորականների «Ռուսթավելի» միության անդամները հանդիպեցին հայ գործընկերների հետ: Հայ-վրացական գիտական համագործակցությունը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով, նպատակ ունի վերականգնել «90172ականներից սառեցման փուլում գտնվող» հայ-վրացական բարեկամությունը. «Մահմեդական ծովի շրջապատման պարագայում մենք այլընտրանք չունենք, քան կողք-կողքի լինելը»: Պրն Մելքոնյանը վերջերս Թբիլիսի կատարած այցելության ժամանակ հանդիպումներ էր ունեցել վրաց մտավորականների հետ եւ պարզել. «Բարեբախտաբար վրաց երիտասարդները հակված են, որպեսզի իրենց թուրքամետ եւ ադրբեջանամետ կեցվածքը փոփոխություններ կրի եւ նախապատվությունը տրվի հայ-վրացական հարաբերություններին»: Ըստ Ա. Մելքոնյանի, թեեւ երկու ժողովուրդների հարաբերություններում տարածքային խնդիրներ են շոշափվում, սակայն չպետք է դրանք քաղաքականացնել: Հայ-վրացական բարեկամության մասին ելույթներ հնչեցրին նաեւ «Ռուսթավելիի» անդամները: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխեիլ Քուրդիանին կոչ արեց բարեկամության միջոցով պահել ու պահպանել երկու ժողովուրդների հնագույն մշակույթը, պատմությունը: Վրացիների բուռն ելույթներից հետո դահլիճում ներկա ունկնդիրներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու՞ մեր ամենամոտ հարեւան-բարեկամ Վրաստանը մինչ այժմ հայերի ցեղասպանության մասին չի բարձրաձայնել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել