Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նոյեմբեր 11,2026 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Life-ի լրագրող Յունաշևին հայտնել է, որ թեման շոշափվել է, որոշում է կայացվել։ Կապված այն բանի հետ, որ Հայաստանը արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ` առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել, նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը նախագահում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ստորագրվել է 19 փաստաթուղթ։ Նիստի հրապարակային հատվածում, սակայն, Հայաստանի մասին ոչ մի բառ չասվեց։

Այսօր ավելի վաղ Պեսկովը ասել էր, որ «Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին և կազմակերպությունը կարձագանքի»։

«Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հետաքրքրությունը»,- հիշեցրել էր Պեսկովը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետի խոսքերը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ի՞նչ տարբերութիւն, երբ որ արդէն նրա ձայնը լսող չկար այդ թուրքանոցում, իր թուղթէ վագր «ղեկավարով», ծաղրածու ցարով

    սրիկաներ

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել