Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Հունիս 18,2004 00:00

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Երեկ փորձեցինք ճշտել որոշ քաղաքական ուժերի դիրքորոշումներն ընդդիմության արձակուրդային տրամադրությունների առիթով։ Տիգրան Սեդրակյան, «Արմատ» կենտրոն.- Եթե ընդդիմությունը որոշել է գնալ ամառային արձակուրդ, ապա այդ ժամանակահատվածը պետք է օգտագործի արտաքին հարաբերությունների ասպարեզում եվրոատլանտյան կառույցների հետ հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումների հստակեցման համար։ Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն».- Երբ քաղաքական դաշտի ֆինալիստները թույլ են, դաշտն արդեն հետաքրքիր չէ։ Հիմա ֆուտբոլն ավելի է կլանում։ Ընդդիմադիրները գիտեին, որ փակուղի են մտնելու, այնուհանդերձ, գնացին։ Տպավորություն ունեմ, որ նրանց մոտ իշխանափոխությունն ինքնանպատակ է։ Համոզված եմ, եթե հետո նորից ակտիվանան՝ ոչինչ էլ չի ստացվի։ Իշխանությունը կգնա իր ժամանակին։ Ուղղակի հաջորդ ընտրություններին այսօրվա ընդդիմադիրների ռեյտինգը գուցե մի քիչ բարձրանա։ Այսօր ովքե՞ր են ԱԺ-ում՝ 99%-ը Քոչարյանին պաշտպանողները, մյուսներն էլ՝ Քոչարյանին հայհոյողները։ Փաստորեն, մեր քաղաքական դաշտում չի կարելի ամուսնացած չլինել։ Ինչ մնում է ակտիվության այս փուլին՝ եթե իշխանությունը չուներ ժողովրդի վստահությունը, այսօր ընդդիմությունն էլ չունի։ Այս պրոցեսներից չշահեցին եւ ոչ մի կողմը։ Ցավն այն է, որ պետությունը կորուստներ կրեց։ Արմեն Ավետիսյան, Հայ արիական միաբանություն.- Ընդդիմությունն էլ նույն եվրոխաղերն է իրականացնում, իսկ մենք նաեւ դրա դեմ ենք պայքարում։ Այնպես որ… Մինչեւ չլինի արժեքային համակարգի փոփոխություն՝ ազգային պետության ստեղծում, մենք միշտ պայքարելու ենք։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել