Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԶԻՆԵՑ» ԴԱՏԱԽԱԶԻՆ

Հուլիս 02,2004 00:00

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԶԻՆԵՑ» ԴԱՏԱԽԱԶԻՆ Երեկ մեծ շուքով նշվեց դատախազության աշխատողի օրն ու դատախազության 86-ամյակը։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարճ վերլուծությամբ հանդես գալով՝ ասաց, որ «հպանցիկ վերլուծությունն անգամ վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ հանցավորության շարժը եւ տարածվածությունը մեր երկրում զգալիորեն զիջում են Եվրոպայի խորհրդի անդամ շատ երկրներին»։ Գլխավոր դատախազը իր «խորին շնորհակալությունը» հայտնեց հանրապետության ղեկավարությանը. «Մշտապես զգացել ենք հանրապետության նախագահի, կառավարության եւ ԱԺ աջակցությունը եւ հոգածությունը… մի շարք կենսական եւ կարեւոր խնդիրներ լուծելիս»։ Ամենաաշխույժ պահը պարգեւատրումների արարողությունն էր։ Օրինակ, պաշտպանության նախարարի թիվ 615 հրամանով «Մարշալ Բաղրամյան» շքանշան ստացան Արմավիրի մարզի դատախազ Իվան Արշակյանը, Շիրակի մարզինը՝ Համլետ Հովսեփյանը։ Ոստիկանությունը նվիրեց գլխավոր դատախազին «Բերետա» տեսակի ատրճանակ։ Իսկ վարչապետի թիվ 413 որոշմամբ խրախուսական շնորհակալագրեր ստացավ դատախազության լրատվության ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանը (հավանաբար, լրատվությունը լրագրողներից առավել հմուտ ձեւով թաքցնելու համար)։ Չմոռացվեցին եւ խրախուսվեցին նաեւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դատախազներ Կորյուն Փիլոյանը (հոկտեմբերի 27), Զելիմ Թադեւոսյանը (Տիգրան Նաղդալյանի սպանություն)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել