Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեց 2004-ի «Տարվա ինտելեկտը»

Հուլիս 13,2004 00:00

Ընտրվեց 2004-ի «Տարվա ինտելեկտը» Հուլիսի 10-ին Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցականների համար անցկացվեց «Տարվա ինտելեկտ1722004» մրցույթ172փառատոնը: Այս տարի «Տարվա ինտելեկտի» տիտղոսին արժանացավ թիվ 147 դպրոցի աշակերտ Էդուարդ Սարգսյանը: «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վահե Էնֆիաջյանի ներկայացմամբ, մրցույթ-փառատոնն անցկացվում է տարին երկու անգամ, աշնանը՝ ուսանողների համար, գարնանը՝ դպրոցականների: Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հանրապետության տարբեր դպրոցներից 160 աշակերտ, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 22-ը: Բազմաբնույթ ինտելեկտուալ հարցերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, «ո՞րն է առաջին հայկական պարբերականը», կամ «ո՞րն է աշխարհի ամենախոր գետը» եւ այլն, մրցույթի ժյուրին ընտրեց 3 լավագույններին, այնուհետեւ՝ «Տարվա ինտելեկտին»: Մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն էլ պարգեւատրվեցին վկայականներով, պատվոգրերով եւ նվերներով: Եզրափակիչ փուլ դուրս եկած 3 հաղթողներին Ազգային ժողովի նախագահի կողմից հատուկ մրցանակներ տրվեցին, որը նրանց հանձնեց ժյուրիի անդամ, ԱԺ նախագահի խորհրդական Ստեփան Ասլանյանը: Ընտրվեց նաեւ «Միսս ինտելեկտ»՝ յոթ նոմինացիաների շարքում: «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, մրցույթ172 փառատոնի ժյուրիի նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքերով, «Տարվա ինտելեկտ» ավանդական մրցույթ-փառատոնի նպատակն է բացահայտել հանրապետության ինտելեկտուալ, բանիմաց դպրոցականներին եւ ուսանողներին, խրախուսել եւ աջակցել նրանց կրթության ասպարեզում: Ողջունելով փառատոնի սաներին, տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ «բանիմաց եւ խելացի երեխաներ դաստիարակելու համար»: Այնուհետեւ բոլոր մասնակիցներին մաղթելով առողջություն, երջանկություն, երազանքների իրականացում, հորդորեց դպրոցականներին ապագայում «Հայբուսակի» ուսանողներ դառնալ՝ խոստանալով աջակցել եւ ուսման վարձը 50 տոկոսով զեղչել: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի կողմից «Տարվա ինտելեկտ» միջոցառումը ճանաչվել է որպես ամենահեղինակավոր մրցույթ-փառատոն։ Մրցույթի անցկացման հեղինակային իրավունքը Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վահե Էնֆիաջյանինն է: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031