Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԼՈՂԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Օգոստոս 26,2004 00:00

Չի
զգուշացնում սանէպիդծառայությունը
Մայրաքաղաքի ծայրամասերում բազմաթիվ են «լողավազանները», որոնցում հակասանիտարական վիճակ է եւ վարակիչ հիվանդությունների բռնկման օջախ են հանդիսանում: Դրանցից մեկն էլ Արաբկիր համայնքում գտնվող «Գրանդ սան» գործարանին պատկանող լողավազանն է: Այն որպես այդպիսին ողջ ամառ ծառայում է շրջապատի մարդկանց, հատկապես անչափահաս երեխաներին: Լճի ջուրը չի փոխվում, մի հատվածը պարզապես աղբանոցի է վերածվել: Ճահճացած ջրում երեխաները լողում են, ձուկ որսում: Կեղտաջրերի, հատկապես ամռան տապից ուժեղացած գարշահոտից տուժում են նաեւ շրջապատի բնակիչները, անցորդները: Երեկ այդպես էլ հնարավոր չեղավ պարզաբանումներ ստանալ պատասխանատուներից: Իսկ, ընդհանրապես, հիշեցնենք, որ նման խնդիրներով զբաղվելու փոխարեն սանէպիդծառայությունների աշխատակիցները հատկապես մանր ու միջին օբյեկտների տերերին սանիտարական վիճակի հսկողության պատրվակով այցելություններ են կազմակերպում: Հավանաբար, սեփական օգուտը չմոռանալով:

Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել