Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-Ն

Հոկտեմբեր 05,2004 00:00

ԱԱԾ-Ն ՀԱՐՑԵ՞Ր Է ԼՈՒԾՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ Արդեն տեղեկացրել ենք, որ մաքսային ձեւակերպումներն անելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհ ընկնելուն պես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից առգրավվել է Չինաստանից ներկրված մեկ ինքնաթիռ բեռ: Բեռնաթափվելուց հետո այդ ապրանքները գնում էին ըստ հասցեատերերի: Դրանք ձեւակերպված են բեռնափոխադրումն իրականացնող տնտեսվարողի անունով, սակայն պատկանում են բազմաթիվ առեւտրականների ու զբոսաշրջիկների: Առգրավման մասին հրապարակումից հետո մեր աղբյուրներից ստացանք հավելյալ, երբեմն իրար հակասող տեղեկություններ: Չճշտված տեղեկատվության համաձայն, ինչպեսեւ այս անգամ, Չինաստանից բեռնափոխադրումը, որպես կանոն, իրականացվում է մեր երկրի հայտնի գործարարներից մեկի աջակցությամբ, միշտ էլ նույն սկզբունքով է մաքսազերծվել, սակայն ոչ մեկի մտքով չի անցել բեռը կրկնակի զննության ենթարկել: «Այդ անհրաժեշտությունն առաջացել է տվյալ գործարարի եւ ԱԱԾ պետի հարաբերությունների ճշգրտման արդյունքում»,- պնդում է մեր աղբյուրը: Տվյալ գործարարը երեկ «ռադիոծածկույթից դուրս» էր, անձամբ նրանից չկարողացանք մեկնաբանություններ ստանալ, հենց այդ պատճառով էլ անունն առայժմ չենք հրապարակում: Իսկ գործը ԱԱԾ աշխատակիցներն արդեն ուղարկել են քննչական բաժին: Նախնական գնահատականներով արձանագրել են 37 հազար դոլարի տարբերություն: Անկախ մասնագետներից մեկի վերլուծությամբ, ըստ երեւույթին բեռի մաքսազերծման գանձվելիք գումարները հաշվարկել են ապրանքի 1 կիլոգրամը $1.7-ով, այնպես, ինչպես սովորաբար առեւտրականները պայմանավորվում են բեռնափոխադրողի հետ: Այստեղից էլ կարող է առաջացած լինել հարկվելիք ընդհանուր գումարի կիսով չափ տարբերությունը: Փորձագետի վերլուծությամբ, առեւտրականը կարող է բեռնափոխադրողի հետ այդպես կազմակերպել ձեւակերպումները, սակայն պետությունը՝ ոչ մի դեպքում: Մաքսային պետական կոմիտեից հավաստիացրին, որ ապրանքները մաքսազերծվել են, ինչպես կարգն է պահանջում, ըստ հայտարարագրված ապրանքատեսակների եւ քանակի: Մաքսային համակարգի պատասխանատուներն ընդունեցին, որ բեռներն ամբողջովին չեն զննվել, եւ սա պայմանավորեցին տեխնիկական պատճառներով, հավելելով, որ կառավարության որոշմամբ, որոշակի դեպքերում թույլատրվում է զննության ենթարկել բեռի միայն 10 տոկոսը: Սակայն մեր փորձագետը ընդունելով հանդերձ, որ տեխնիկական պայմանները բավարար չեն զննումը կազմակերպելու համար, նշեց, որ ընդհանրապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականում բեռնահամալիրը ծանրաբեռնված չէ, այսպիսի խմբաքանակներ կարող են լինել, ասենք, ամիսը մեկ անգամ, տեսուչներն էլ հերթափոխով են աշխատում, հանգիստ կարելի է կազմակերպել դրանց ամբողջական զննումը՝ մնացած տեսուչներին էլ ներգրավելով: Բացի այդ, ստացվում է, որ եթե ընդամենը մեկ անգամվա կրկնակի ստուգումն ի վնաս պետության այսքան խոշոր գումարի տարբերություն է արձանագրել, ուրեմն ինչերից է զրկվել պետբյուջեն: Սակայն այս հարցի պատասխանը կտա փորձաքննությունը, որ նշանակվելու է նախաքննության շրջանակներում: Հատկապես որ բեռի թե քանակի, թե մաքսային արժեքների վերաբերյալ երկու համակարգերի մասնագետները բանավիճում են: Արդեն քննվում են տեսուչներն ու բեռների տերերը, որովհետեւ ենթադրվում է, որ չհայտարարագրված կամ թերմաքսազերծված գումարները կոռուպցիոն համաձայնությունների արդյունքն են: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք սա ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա. չինական ապրանքների պահանջարկ դեռեւս կա մեր երկրում, բայց հերթական խմբաքանակն այժմ կնքված է Չարբախի պահեստներում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031