Լրահոս
Օրվա լրահոսը

1500

Հոկտեմբեր 06,2004 00:00

1500 դրամ աշխատավարձ՝ «ազգի ուժին» Մայրաքաղաքում հայտնված նոր պաստառները հաստատում են ՀՀ վարչապետի այս տարվա ապրիլի 22-ի թիվ 629 որոշումը՝ հոկտեմբերի 7-ը առաջին անգամ կնշվի որպես գրադարանավարի օր: Պաստառները հիշեցնում են՝ «Գրականությունը ազգի ուժն է»: «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանից հետաքրքրվեց, թե իշխանությունները ի՞նչ աչքով են նայում «ազգի ուժին» ու նրանց «պահապաններին» եւ տեսակետ հայտնեց, որ այս ոլորտի որոշ ղեկավարներ, վախենալով կորցնել իրենց աթոռը, չեն համարձակվում խոսել դժվարությունների մասին: Հ. Կարապետյանը համաձայնելով մեր տեսակետին, ասաց, որ հենց տոնի նախօրեին արժե խոսել դժվարությունների կամ թերացումների մասին, որպեսզի հաջորդ տոնին հարցերի գոնե մի մասը լուծված լինի: Ըստ տնօրենի, թիվ մեկ խնդիրը տեղեկատվության ժամանակին ու լիարժեք ստացումն է: Աշխարհում այսօր ամենաթանկ ապրանքը տեղեկատվությունն է, որը ժամանակավրեպ լինելով՝ անիմաստ է դառնում: Նա փաստեց, որ այսօր իրենց գրադարանը տեղեկատվական տեխնոլոգիաներից (համակարգիչ եւ այլն), որը վաղուց ինֆորմացիոն դաշտում անհրաժեշտություն է, խեղճանում է. «Մինչ այսօր աշխատում ենք արկղային գրացուցակներով եւ ձեռքի աշխատանքով, այնինչ զարգացած երկրներում այդ ամենը վաղուց կատարում է համակարգիչը»: «Այսօր խոսում ենք գրադարանների խնդիրներից, կարեւորելով դրանց դերը որպես տեղեկատվական, մշակութային, կրթական օջախ, իսկ արդյունքում ունենք անհրապույր, խեղճուկրակ գրադարանային շենքեր եւ, համաձայնեք, այդ վիճակում գրադարանները չեն կարող հավակնել դառնալու մշակութային ու կրթական կենտրոն»,- ցավով ասաց տնօրենը: Հ. Կարապետյանը առաջնային է համարում նաեւ գրադարանավարների սոցիալական վիճակը: Իր խոսքերով՝ «Այս աշխատավարձով (առավելագույնը՝ 15000 դրամ) շատ բան պահանջել գրադարանավարներից՝ ուղղակի անպարկեշտ է»: Գրադարանի տնօրենը գտնում է, որ «եկել է քարերը հավաքելու ժամանակը», ասել է թե՝ ժամանակն է արժեւորել, գնահատել, տեր կանգնել գրադարաններին: Մեր զրույցի վերջում տնօրենը հույս հայտնեց, որ «2005թ. գրադարանավարի օրը կնշենք մեր գործընկերներից շատերի աշխատանքը գնահատված»: «Առավոտի» հետաքրքրությանը՝ «Գնահատված» ասելով ակնկալում եք պետական պարգեւնե՞ր», Հ. Կարապետյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Դա թողնենք իշխանությունների խղճին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031