Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՀԱՆԴԻՊԻ «ՆԵՖՏՉԻԻ» ՀԵՏ

Հունվար 18,2005 00:00

Երեկ
ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ եւ Մերձբալթյան
երկրների չեմպիոնների «Համագործակցության Գավաթի» խաղարկության խմբային մրցաշարի
երկրորդ տուրում հանդիպեց Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյի» հետ: Այդ խաղը երկու
թիմերի համար էլ անչափ կարեւոր նշանակություն ուներ, քանի որ որոշվելու էր, թե «C»
խմբից ով է պայքարը շարունակելու քառորդ եզրափակիչում: Երկու թիմերն էլ մեկնարկային
հանդիպումում պարտության էին մատնել Տաջիկստանի «Ռեգար-Տադազին», սակայն հայաստանցիները
մրցակցի դարպասը գրավել էին հինգ անգամ՝ բաց թողնելով ընդամենը մեկ գոլ, իսկ լիտվացիները
հաջողության հասել էին չորս անգամ, նույնպես մեկ գնդակ ընդունելով: Այնպես որ, Հայաստանի
չեմպիոնին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Պետք է ենթադրել, որ խաղն անցավ
անզիջում պայքարում: Սակայն հիմնական իրադարձությունները ծավալվեցին հանդիպման միջնամասում:
43-րդ րոպեին Ալեքսանդր Պետրոսյանն առաջ մղեց իր թիմին: Սակայն հաջորդ իսկ րոպեին
Միխայիլ Զեմլինսկին վերականգնեց հավասարակշռությունը: Չանցած մեկ րոպե, Մամադու Դիավարան
հաշիվը դարձրեց 2:1: Ու թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսի 13-րդ րոպեին
հաջողությունը կրկին ժպտաց «Սկոնտոյին». աչքի ընկավ Օրեստա Բույտկուսը՝ 2:2: Դրանից
հետո, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց: Իսկ դա նշանակում էր, որ խփած
եւ բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցությունով «Համագործակցության Գավաթի»
խաղարկության հաջորդ փուլ անցավ «Փյունիկը»: «C» խմբի ամփոփիչ մրցաշարային
աղյուսակ 1. Փյունիկ 2 1 1 0 7-3 4 2. Սկոնտո 2 1 1 0 6-3 4 3.
Ռեգար-Տադազ 2 0 0 2 2-9 0 Քառորդ եզրափակիչում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը
լինելու է «D» խմբի հաղթող Բաքվի «Նեֆտչին»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել