Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ստրիպտիզը հուսալի ձեռքերում է

Փետրվար 15,2005 00:00

Մեր ստրիպտիզը հուսալի ձեռքերում է Տաքարյուն հայ տղամարդիկ գիտեն, որ ստրիպ-պարուհին նայելու համար է Նախկին խորհրդային երկրներում, ինչպես եւ Հայաստանում, գիշերային ակումբները միանշանակ ընկալվում են որպես ստրիպ-ակումբներ: Եվ չգիտես ինչու, ընդունված է մինչ ստրիպ արվեստ ցուցադրելը այցելուին նախապատրաստել շոու-ծրագրով: Կան գիշերային ակումբներ էլ, որտեղ մինչ «բուն նյութին» անցնելը, այցելուներին զբաղեցնում են նաեւ կարաոկեով: Միայն հեղինակավոր «Օմեգա» ակումբն է, որտեղ «շեղումներ» չկան եւ երեկոյան 21-ից առավոտյան 6-ը իրենց արվեստն են ցուցադրում ստրիպ պարուհիները: Այս փաստը «Օմեգայի» տնօրեն Արմեն Ստեփանյանը բացատրում է Երեւանում գործող բարերի ու նման հիմնարկների գոյությամբ. «Վստահ եմ, որ գիշերային ակումբ այցելում են ստրիպ արվեստի երկրպագուները, իսկ հայ երգիչ-երգչուհիներին հանդիպելու այլ վայրեր կան՝ սկսած համերգասրահներից, վերջացրած բարերով ու ռեստորաններով, որտեղ եւ անց են կացվում շոու-ծրագրեր»: «Օմեգայի» տնօրենը բացառության կարգով համաձայնեց ազգությամբ ուկրաինուհի, ստրիպ պարուհի Նատալյա Անդրեեւայի հետ կարճատեւ հարցազրույց անցկացնելուն: Ստրիպ պարուհին երկու տարվա ընթացքում ընդմիջումներով արդեն 4-րդ անգամ է հանդես գալիս Երեւանում ու հենց «Օմեգայում»: Ն. Անդրեեւայի խոսքերով, «հատկապես այս ակումբում հանդես գալը շատ ապահով է»: Մեր հետաքրքրությանը, թե ի՞նչ ասել է «ապահով», զրուցակցուհին բացեց փակագծերը: Նա տեղեկացրեց, որ վեց ամիս հանդես գալով Ճապոնիայում, համոզվել է, որ այդ գերզարգացած երկրում ստրիպտիզը իր նպատակին չի ծառայում. «Այնտեղ շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ ես բեմ բարձրանում, իսկ ստրիպ ակումբները ծառայում են, բառիս վատ իմաստով՝ ժամանցի վայրեր, ընդհուպ մինչեւ պարուհուն, անկախ իր կամքից, գնելը, ինչը բացառվում է «Օմեգայում»: Ն. Անդրեեւան նեղվում է այն տարածված մտքից, որ ռուս աղջիկները մեկնում են արտերկիր ստրիպ պարուհու անվան տակ ու զբաղվում մարմնավաճառությամբ. «Հավատացնում եմ ձեզ՝ ոչ Ուկրաինայում, ոչ խորհրդային մյուս երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, ռուս ստրիպ պարուհիներին բացառվում է գնելը: Համոզված եմ, որ այդ «առետուրը» պատիվ չի բերի ակումբի տնօրինությանը»: «Եթե չասենք ստրիպ պարուհին, ապա ստրիպտիզը ինքնին գայթակղիչ արվեստ է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են վերաբերվում տաքարյուն հայ տղամարդիկ դրան» հարցին պարուհին պատասխանեց. «Նախ ասեմ, որ հայ կանայք էլ են մեծ սիրով հաճախում ակումբ: Ի տարբերություն հայ տղամարդու, որը միայնակ էլ կարող է իրեն «թույլ տալ» հաճախել ակումբ, այստեղ կանայք այցելում են խմբով: Ասեմ նաեւ, որ ձեր տղամարդիկ չափազանց «գրագետ» են, գիտեն ստրիպ ակումբներում իրենց պահելաձեւը»: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասածը, պարուհին նշեց միայն. «Այցելուները գիտեն ինչ ասել է թոպլեզ (երբ պարի ընթացքում պարուհին հանում է կրծկալը), պրիվատ-պար (երբ պարուհին առանձնանում է այցելուի հետ եւ մերկանում մինչեւ վերջ) եւ այլն: Օրինակ, վերջինիս դեպքում տաքարյուն հայ տղամարդիկ գիտեն թույլատրելի չափը (միայն դիտել)»: Հաջորդ՝ «Համաձայնեք, դժվար է դիմանալ այդ գայթակղությանը, ներսումդ սպանելով կիրքը, էլ չասենք, որ անկախ կամքից, մեծ է բնության գործոնը» դիտարկմանն ի պատասխան, Ն. Անդրեեւան մասամբ համաձայնելով մեզ հետ, ասաց. «Այդ մասին ժամանակին մտածել են ստրիպ արվեստի հիմնադիրները: Լինում են այցելուներ, որ պրիվատ-պարից հետո պարզապես ցանկություն են հայտնում զրուցելու պարուհու հետ: Ծավալվում է անկեղծ եւ անբռնազբոս երկխոսություն ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում եւ անձնական: Այո, ինչ-որ տեղ պետք է կարողանաս հանգստացնել, սփոփել զրուցակցիդ»: Զրույցի վերջում պարուհին տեղեկացրեց, որ արհամարհելով ընդդիմադիրների բանակը (նկատի ունենալով խորհրդային կարգերի ոգով դաստիարակվածներին), ստրիպ արվեստը հաստատուն քայլերով առաջ է շարժվում, իսկ արդյունքում, ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, աշխարհում մեծանում է նախկին խորհրդային երկրների ստրիպ պարուհիների պահանջարկը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28