Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Մարտ 11,2009 00:00

\"\"Եվրոպայի 300-ից ավելի շախմատիստներ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում վիճարկում են Հին աշխարհամասի անհատական 10-րդ առաջնության հաղթողի կոչումը: Կայացած չորս պարտիաներում մրցակիցների նկատմամբ միայն հաղթանակներ են տոնել գերմանացի Գեուրգ Մայերը եւ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը: Նրանցից կես միավոր պակաս ունի եւ առաջատարների եռյակը եզրափակում է նույնպես Ռուսաստանը ներկայացնող Իգոր Կուռնոսովը:

Ոչ այնքան հաջող մեկնարկած Տիգրան Պետրոսյանը նախորդ օրը առավելության հասնելով Միսո Սեբալոյի նկատմամբ՝ 3,0 միավորով բարձրացել է 58-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի եւ Տիգրանին ընդամենը մեկ աստիճանով է զիջում Տիգրան Քոթանջյանը: Մեր տղաների առաջատար եւ հաղթողի հավակնորդ համարվող Վլադիմիր Հակոբյանը չորրորդ տուրում ոչ-ոքիի համաձայնեց ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիի հետ եւ 2,5 միավորով առայժմ 72-րդն է: Հինգերորդ տուրից առաջ 1,5 միավոր էին կորցրել Զավեն Անդրիասյանը՝ 80-րդ տեղ եւ Արտաշես Մինասյանը՝ 105-րդ: Արման Փաշիկյանը եւ Արթուր Չիբուխչյանը 2,0-ական միավորով զբաղեցնում էին, համապատասխանաբար, 163-րդ եւ 169-րդ հորիզոնականները:

Երեկ Զավեն Անդրիասյանն ու Վլադիմիր Հակոբյանը հանդիպում էին իրար հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031