«Ես համարում եմ, որ ուղղակի չափից դուրս մեծ շռայլություն է մեզ համար, որ մենք սփյուռքի ներուժից ֆորմալիստական մոտեցմամբ հրաժարվենք։ 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ ներկայացվում էր կառավարության ծրագիրը, ուղիղ անդրադարձ կար այս հիմնախնդրին․ կառավարության դիրքորոշումը կայանում էր նրանում, որ երկքաղաքացիության սահմանափակումը՝ որպես արգելակ կառավարության անդամ հանդիսանալու, պետք է վերացվի։ Այսինքն՝ ընդհուպ մինչև երկքաղաքացիները պետք է կարողանան լինել կառավարության անդամներ»,- ՀՀ Անկախության օրը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Անգլիայում մենք մեկ այլ հայ ազգի ներկայացուցիչ ունենք՝ Լորդ Արա Դարզին, ով համարվում է Անգլիայի առողջապահական, սոցիալական բարեփոխումները կատարած անձը՝ նախարարի կարգավիճակով։ Հիմա պատկերացրեք՝ մենք ուզում ենք, օրինակ, այն ռեֆորմը, որը հաջողությամբ իրականացվել է նման երկրում, փորձենք իրացնել Հայաստանում․ սա մի առողջապահական, սոցիալական հրաշք է լինելու։ Հիմա մեզ պե՞տք է այդ հնարավորությունը, թե՞ ոչ»,- ասաց Արամ Վարդեւանյանը։
Կարդացեք նաև
Իր վերլուծությամբ, եթե մենք պարզապես ժամկետային ձևական պահանջները նվազագույնի ենք հասցնում, խնդիրը կլուծվի․ «Համ մի կողմից Սփյուռքի ներգրավվածություն կունենանք, համ մյուս կողմից կունենանք Հայաստանի, այսպես ասած, պոտենցիալ ինքնիշխանության հնարավոր ռիսկերի, կարծում եմ, չեզոքացում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































