Այսօր՝ Անկախության 35-ամյակի առիթով, Եռաբլուրում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և երկրապահների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Երբ Միքայելյանը լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցնում էր, որ բոլորս պարտական ենք զոհված տղաներին՝ «Չկա ՀՀ-ում մի մարդ, որ պարտական չլինի այս տղերքին», այդ խոսքերին զուգահեռ թիկունքից վեճ էր զարգացել երկրապահների ու քաղաքացու միջև։
«Մի վիրավորի, ընդհանուր ես ասում»,- ասաց քաղաքացին։
«Վերջացրու տղա, ձայնդ մի՛ բարձրացրու»,- միջամտեց Սասուն Միքայելյանը։
Կարդացեք նաև
Իսկ երկրապահներից այլ կտրուկ արձագանք եղավ. «Խելոք պահի՛ քեզ, արա, ձայնդ մի բարձրացրու, է՛յ»։
Սասուն Միքայելյանը փորձեց հանդարտեցնել կրքերը. «Որ գալիս եք Եռաբլուր, հերիք է զոհվածների անունը շահարկեք, հերիք է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































