Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն երեխաների

Ապրիլ 10,2009 00:00

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) մասնաճյուղ՝ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» (ԵԶՎԿ) բացումը:

Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների համար մասնագիտացված վերականգնողական բժշկական ծառայությունները եւ մասնագիտական խնամքն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, գործընկերների աջակցությամբ, դեռեւս 2003 թվականին է նախաձեռնել մարզերում մասնաճյուղերի հիմնադրումը: Իջեւանի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ եւ մասնագիտական խնամք է տրամադրելու Տավուշի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, վարքագծային եւ զարգացման այլ հապաղումներով երեխաներին:

Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով:

Մարզերում գործող երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնների շարքում Իջեւանի մասնաճյուղը վեցերորդն է: Նմանատիպ ԵԶՎԿ-ներ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն ստեղծել է նաեւ Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Գավառ քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930